Ռուսաստանից հատուկ եկել էին Նիկոլ Փաշինյանի հետ լուսանկարվելու համար․ գյումրեցիներին այդպես էլ չհաջողվեց հանդիպել վարչապետին

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գյումրիում այսօր մեկնարկել է «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» բիզնես համաժողովը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

Առավոտից բազմաթիվ գյումրեցիներ հավաքվել էին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի բակում` վարչապետին տեսնելու ու նրան հանդիպելու ակնկալիքով։ Մինչ վարչապետը շրջում էր էքսպո-ցուցադրության տաղավարներով, որտեղ ներկայացված էին Շիրակի մարզի արտադրանքներն ու ծառայությունները, գյումրեցիները անհույս ճիգեր էին գործադրում արգելապատնեշներն անցնելու ու Նիկոլ Փաշինյանին տեսնելու համար։

Մասնավորապես, Factor.am-ի հետ զրույցում ռուսաստանաբնակ Ջուլիետա Բագասյանը նշեց, որ վաղ առավոտից եկել, սպասում է, որ վարչապետին տեսնի ու լուսանկարվի նրա հետ։ Այսօր մեկնում է ՌԴ, նույնիսկ ավիատոմսն է ցույց տվել, որ ներս թողնեն, բայց ապարդյուն։

«Եկել եմ Ռուսաստանի Դաշնությունից հատուկ պարոն Փաշինյանին տեսնելու, լուսանկարվելու համար։ Երևանում հրապարակում եմ փորձել տեսնել, կառավարության շենքի մոտ 3 օր անընդհատ գնացել եմ, չկարողացա նրան տեսնել։ Եկել եմ այստեղ տեսնեմ, այն էլ էլի չի հաջողվում, այսօր գնալու եմ ու, ավաղ, երազանքս չի կատարվելու։ Ես Նիկոլ Փաշինյանին շատ եմ սիրում, Յարոսլավում ամեն ելույթները նայում եմ, իր հետ եմ, ժողովրդի հետ եմ։ Ոչինչ չեմ ուզում, ուղղակի ուզում եմ իմանա, որ իրեն բոլորը սիրում են»,- ասաց Ջուլիետա Բագասյանը։

Իսկ, երբ արդեն բավական ուշացումով Շիրակ էքսպոն բացվեց հանրության համար, գյումրեցիները սկսեցին «պաշարել» Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի մուտքը Նիկոլ Փաշինյանին տեսնելու համար։ Նրանք իրենց բողոքներն էին հայտնում, նամակները հանձնում վարչապետի անվտանգությունն ապահովող աշխատակիցներին։ Ներկաներից մեկն էլ հատուկ պաստառով էր եկել՝ «Շիրակ աշխարհը ողջունում է մեր վարչապետ Նիկոլին», « Ջաջուռցի Սահակը Նիկոլի հետ է մինչև վերջ»  գրառումներով։

 

Էմմա Չոբանյան