Մոսկվայում շարունակվում է սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի աշխատանքային այցը

Լուրեր

08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
Բոլորը

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հաղորդում են, որ այսօր Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Մոսկվայում իր երրորդ աշխատանքային օրը սկսեց «Դիալոգ» կազմակերպության ներկայացուցիչների և գործընկերների հետ հանդիպումով:

Ողջունելով Զարեհ Սինանյանին՝ կազմակերպության հիմնադիր նախագահ Յուրի Նավոյանը ներկայացրեց կազմակերպության պատմությունն ու հիմնական նպատակները:

Գլխավոր հանձնակատարը կարևորեց կազմակերպված միջոցառման ձևաչափը և իր խոսքն ավարտեց չինական հայտնի ասացվածքով. «Ուզում ես անցնել երկար ճանապարհ` արա առաջին քայլդ»: Այնուհետև բոլոր ներկաները հերթով հանդես եկան կարճ ելույթներով և Հայաստան-սփյուռք համագործակցության իրենց տեսլականի վերաբերյալ առաջարկություններով: Զարեհ Սինանյանը մասնակցեց ելույթներից հետո ծավալված ակտիվ քննարկումներին և պատասխանեց բոլոր հուզող հարցերին:

Հիշեցնենք, որ «Դիալոգ»  կազմակերպությունը Մոսկվայում ակտիվորեն համագործակցում է ռուսաստանյան առաջատար վերլուծական կենտրոնների հետ, պարբերաբար մասնակցում է միջազգային գիտաժողովների: Կազմակերպում է քաղաքագիտական համաժողովներ, հասարակական բանավեճեր, մշակութային ձեռնարկներ, տարբեր մակարդակներում երկխոսություն է վարում քաղաքական կուսակցությունների և պետական հաստատությունների հետ: