«Այսօր տաք-տաք ասֆալտ էին փռում, որ վաղվան հասցնեն». վարչապետի այցից մի քանի ամիս հետո էլ «կաբլուկներով» Տիգրան Մեծ փողոցով քայլել չի եղել

Լուրեր

08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
Բոլորը

Հուլիսի 20-ին Գյումրիում նախատեսված է «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» բիզնես համաժողովը: Factor.am-ն այսօր գրել էր, որ ֆորումին ընդառաջ՝ ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում, վերջին շտկումներն են արվում:

Factoram-ը տեղեկացավ, որ համաժողովի նախապատրաստական աշխատանքներից զատ վերջին օրերին Գյումրիում հատկապես ակտիվացել է փողոցաշինությունը: Գյումրու ավագանու «Գալա» խմբակցության անդամ Քրիստինա Մկրտչյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մինչեւ այսօրվա վերջը ամբողջությամբ ավարտված չէր Տիգրան Մեծի փողոցի ասֆալտապատումը:

Հիշեցնենք՝ սա հենց այն փողոցն է, որի հետ կապված վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 5-ին Գյումրի կատարած աշխատանքային այցի ժամանակ խիստ նկատողություն տվեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին եւ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին՝ փողոցի անմխիթար վիճակի պատճառով:
«Մայթը որ քանդում եք, մտածո՞ւմ եք, օրինակ, կաբլուկով, կանայք ո՞նց են քայլելու: Իմ ասածն այն է, որ շինարարություն սկսելուց առաջ պետք է մտածել միջավայրի մասին։ Եթե այս շինարարությունը մի տարի տևի, մարդկանց ասենք՝ գնացեք ուրիշ տեղ ապրեք, մեկ տարուց հետ կգա՞ք»,- բարկացել էր վարչապետը:
Factor.am-ը ավագանու անդամ Քրիստինա Մկրտչյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք «կաբլուկով» կանայք կարող են այդ փողոցով անցնել:

«Հենց այսօր եմ այդ փողոցով անցել, այսօր նոր ինչ-որ բաներ էին անում: Վերջին մեկ շաբաթում է, որ սկսել են գործ անել, վարչապետի այցից հետո շիբինապատեցին եւ այդ վիճակում մնաց: Այսօր տեսա, որ տաք-տաք ասֆալտ են փռում, որ երեւի վաղը հասցնեն: Արագ-արագ աղբն էին հավաքում, իսկ դեպի Հայուհու հրապարակ տանող հատվածում դեռ որեւէ բան էլ չէին հասցրել անել: Չեմ զարմանա, որ գիշերն էլ անեն, որ մինչ վաղը հասցնեն: Վերջին մեկ շաբաթում են սկսել ինտենսիվ աշխատել»,- ասաց նա:

Նարեկ Կիրակոսյան