«Սա այն բարեփոխումն է, որից մենք ակնկալում ենք կոնկրետ արդյունքներ». վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության տեսլականը

Լուրեր

08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
Բոլորը

ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության տեսլականի շուրջ:

«Կառավարության ղեկավարը նշել է, որ խորհրդակցության նպատակն է քննարկել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կազմավորման գործընթացում անելիքները. «Մեր խնդիրն արդեն ձևակերպել ենք մի քանի մակարդակներում՝ մենք Հայաստանը տեխնոլոգիական և արդյունաբերական երկիր դարձնելու խնդիր ունենք: Այս առումով, իհարկե, խոսել ենք արդեն՝ շատ կարևորում ենք վերամշակող արդյունաբերության, ընդհանրապես արդյունաբերության դերը, բայց առանձնահատուկ կարիք ունի բարձր տեխնոլոգիական ոլորտի արդյունաբերության և ռազմարդյունաբերության զարգացումը Հայաստանի Հանրապետությունում: Այս կառուցվածքային փոփոխության նպատակը, որ մենք իրականացրել ենք, հենց դա է, և սա այն կոնկրետ դեպքերից է, երբ մենք առաջիկա տարիներին տեսնելու ենք, թե ինչքանով արդյունավետ դարձավ: Սա այն բարեփոխումն է, փոփոխությունն է, որից մենք ակնկալում ենք կոնկրետ արդյունքներ և հույս ունենք, որ այս ոլորտում մեր առաջընթացն իր հետևից կբերի նաև կրթության բնագավառում լրջագույն փոփոխություններ»:

Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ երբ խոսվում է կրթության ոլորտի բարեփոխումների և ընդհանրապես այն մասին, որ մենք պետք է կրթված, ինտելեկտուալ հանրություն ունենանք, այդ ուղղությամբ աշխատանքն ապարդյուն է, եթե չեն ստեղծվում համապատասխան աշխատատեղեր, և հարցն այն է, թե կրթություն, բարձր որակավորում ստանալուց հետո մարդն ինչ պետք է անի: «Հասկանալի է, որ այստեղ մենք շղթա պետք է ունենանք, և այդ շղթայի բոլոր օղակներն ունեն իրենց կարևորությունը: Արդյունաբերության, տեխնոլոգիաների զարգացման համար մեզ պետք են կադրեր, բայց այդ կադրերը պետք է իրացվելու և իրենց կրթությունը, տաղանդը և հմտությունն իրացնելու տեղ և հնարավորություն ունենան: Եվ, իհարկե, այս ամեն ինչը մենք նաև դիտարկում ենք Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության անվտանգության մակարդակի շարունակական բարձրացման մեր տեսլականի մեջ», – իր խոսքում նշել է երկրի վարչապետը:

Նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության տեսլականը և առաջնահերթությունները: Մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր:

Վարչապետ Փաշինյանը, ամփոփելով խորհրդակցությունը, հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին շարունակել համատեղ աշխատանքները»,- ասված է հաղորդագրությունում: