Զարմանալի է՝ ՍԴ-ն որոշում է կայացրել գործի վարույթը կասեցնել, սակայն դեռ չկա դիմումը․ Վլադիմիր Վարդանյանը՝ Քոչարյանի գործով ՄԻԵԴ և Վենետիկի հանձաժողով դիմելու ՍԴ որոշման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
Բոլորը

Factor.am–ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր,  ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը

–Պարոն Վարդանյան, այսօր ԲԴԽ նոր նախագահ ընտրվեց, ինչպե՞ս եք գնահատում այդ փաստը, Գագիկ Հարությունյանին փոխարինեց Ռուբեն Վարդազարյանը ի՞նչ է փոխվելու։

-Նախ պետք է շնորհավորենք նորընտիր նախագահին, սա նշանակում է, որ Բարձրագույն դատական խորհուրդը շարունակում է կատարել իր Սահմանադրական առաքելությունը։ Իհարկե, ոչ ոքի համար գաղտնիք չպետք է լինի, որ դատաիրավական բարեփոխումների արդյունքում կենտրոնական դերում լինելու է Բարձրագույն դատական խորհուրդը, բայց ԲԴԽ-ն ևս չպետք է զերծ մնա դատավորների բարեվարքության ստուգման և նոր ընթացակարգերի կիրառումից, այսինքն՝ ԲԴԽ-ն չպետք է դառնա արտոնյալ հատված դատական իշխանության ներկայացուցիչների  բարեվարքության ստուգման համատեքստում։

-Ռուբեն Վարդազարյանը կկարողանա՞ հասնել այն փոփոխություններին, որը ցանկանում է տեսնել իշխանությունը։

-Ես չէի ցանկանա կենտրոնանալ անձի վրա, որովհետև Բարձրագույն դատական խորհուրդը կոլեգիալ մարմին է, յուրաքանչյուր անդամ ունի այն լիազորությունները, որով վերջիններս օժտված են Սահմանադրությամբ և օրենքներով։

–Սահմանադրական դատարանը կասեցրել է Ռոբերտ Քոչարյանի և դատավոր Գրիգորյանի դիմումների հիման վրա գործը՝ դիմելով ՄԻԵԴ-ին և Վենետիկի հանձնաժողովին։ Ի՞նչ կասեք այս մասին, ի՞նչ է սպասվում։

-Վենետիկի հանձնաժողով խորհրդատվական կարծիքի համար դիմելը նախկինում էլ է եղել, մենք ունեցել ենք շատ ավելի բարդ գործեր, որոնցով պետությունը չի ցանկացել դիմել այդ կառույցներին․ մենք ունենք բավարար մտավոր պոտենցիալ, որպեսզի տանք այդ հարցերի պատասխանները։ Ինչ վերաբերում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանին դիմելուն, ապա այդ իրավունքները մեր բարձրագույն դատական ատյանները ստացել են այն ժամանակ, երբ ուժի մեջ է մտել եվրոպական կոնվենցիայի համար 17 արձանագրությունը։ Իսկ ինչ վերաբերում է որոշման կայացմանը, ապա ասեմ՝ զարմանալի է, որ Սահմանադրական դատարանը չի սպասել նույնիսկ այդ որոշումը կայացնելուց առաջ Ազգային ժողովի կողմից այդ գործով դիրքորոշմանը, որովհետև ԱԺ-ն հենց Սահմանադրական դատարանի որոշմամբ ընդգրկված է որպես պատասխանող կողմ։ Երկրորդ՝ ես չեմ հասկանում ի՞նչ ընթացակարգով է ընդունվել այդ որոշումը, որովհետև հստակ հիմք՝ կասեցնելու և դիմելու միջազգային ատյաններ, մեր օրենսդրությունը չի նախատեսում։ Ինձ համար ավելի զարմանալի է, որ ՍԴ-ն որոշում է կայացրել գործի վարույթը կասեցնել, սակայն դեռ չկա դիմումը, ես, իրոք, իրավական տեսանկյունից չեմ կարող հասկանալ՝ եթե գործի քննությունը կասեցվել է, ապա ինչպե՞ս կարելի է կասեցված գործի շրջանակում քննարկել այդ դիմումը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան