Ազդարարվել է «Մշակութային ժառանգության զարգացման, կառավարման և պահպանման տարածաշրջանային կենտրոնի» գործունեության մեկնարկը

Լուրեր

27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
27.10.2026 | 20:30
10 գդալ շաքար՝ 1 շիշ էներգետիկում. թևեր տվող ըմպելիքի ու մրգային գոլորշու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 20:14
ՀՀ ընտրություններին ընդառաջ՝ հայկական տեղեկատվական դաշտը թիրախավորվել է ՌԴ-ի հետ կապ ունեցող պետական կառույցների կողմից․ զեկույց
27.10.2026 | 20:00
Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը կողմ էին Մեղրիով ճանապարհի բացմանը․ ահաբեկչությամբ կանխվեց դա՝ ՌԴ-ին ձեռնտու չէր․ Լևոն Բարխուդարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:45
Հոկտեմբերի 27-ից 27 տարի անց․ Ջհանգիրյանը կոչով դիմում է գլխավոր դատախազին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:35
COP17-ի 33 մլն դոլարի «հաշիվը»․ 45 մլն դրամով 90 վայրկյանանոց ռիլից մինչև 100 մլն-ի թարգմանություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:25
«Փրկե՛նք Ամուլսարը, պահպանե՛նք կենսաբազմազանությունը»․ խաղաղ ակցիա COP17-ի Կապույտ գոտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:13
Այգեհատ և Օձուն գյուղերում 24 ժամ ջուր չի լինի
27.10.2026 | 19:00
«Վաղն այդ տվյալները կարող են օգտագործվել լրագրողների և ակտիվիստների դեմ»․ Դարբինյանը՝ ՀՀ-ում IMEI-ի գրանցման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 18:55
Կրեմլը մանրամասներ է հայտնել Ֆինլանդիայի ու Նորվեգիայի ղեկավարների՝ Պուտինի հետ հեռախոսազրույցից
27.10.2026 | 18:48
Գազատար է վնասվել. գազանջատում՝ Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում
27.10.2026 | 18:37
Ըմբշամարտի ԱԱ. Գևորգ Թադևոսյանը` բրոնզե մեդալակիր, Սլավիկ Գալստյանը պարտվեց
27.10.2026 | 18:23
«Չկաք ոչ մի տեղ, համագործակցության մեջ եք մեր հե՞տ»․ Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստանին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 18:12
ՔԿ-ն քրեական վարույթ չի նախաձեռնել Յաշար Քասիմովի՝ ՀՀ սահմանը հատելու դեպքով
27.10.2026 | 18:10
Փաշինյանն ընդունել է Իսպանիայի թագուհուն // Դատարանից փախած կալանավորին գտել են․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ հուլիսի 19-ին Հայաստանի ազգային պատկերասրահում հանդիսավորությամբ ազդարարվել է «Մշակութային ժառանգության զարգացման, կառավարման և պահպանման տարածաշրջանային կենտրոնի» գործունեության մեկնարկը՝ ՀՀ-ում Իտալիայի դեսպան Վինչենցո դել Մոնակոյի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանի մասնակցությամբ:

«Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի, կրթական հաստատությունների գործընկերները, ինչպես նաև մշակութային ժառանգության ոլորտի մասնագետներ:

Կենտրոնը գործելու է մշակութային ժառանգության վերականգնման, զարգացման, կառավարման և հաղորդակցության ոլորտներում՝ նպաստելով Հայաստանի պատմամշակութային հուշարձանների կառավարման և զարգացման ոլորտներում նոր ենթակառուցվածքների ներդրմանը, ինչպես նաև ստեղծելու է հնարավորություններ տեղացի փորձագետների և մասնագետների վերապատրաստման համար:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը շնորհավորել է հայ-իտալական մշակութային ժառանգության զարգացման, կառավարման և պաշտպանության տարածաշրջանային կենտրոնի բացման կապակցությամբ և նշել, որ կենտրոնի շնորհիվ  առաջին հերթին կվերականգնվեն հայաստանյան մշակութային արժեքները:

«Հայ-իտալական կենտրոնի ստեղծումը կնպաստի մշակութային ժառանգության պահպանմանը և կապահովի իտալական վերականգնողական դպրոցի փորձի փոխանակման գործընթացը: Կողմերը կհամագործակցեն մշակութային ու գիտական ոլորտներում՝ գրանցելով լավագույն արդյունքներ»,- հավելել է նախարարի տեղակալը:

Նարինե Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել Իտալիայի կառավարությանը և ՀՀ-ում Իտալիայի դեսպանին համատեղ ծրագրի իրականացման գործում ներդրած ջանքերի համար:

Իտալիայի դեսպան Վինչենցո դել Մոնակոյի խոսքով կենտրոնը նաև տարածաշրջանային բացառիկ վայր է լինելու։ Նրա կարծիքով այս համագործակցությունը նոր հարթակ կհանդիսանա Հայաստանի և Իտալիայի միջև։

2019 թվականի հուլիսի 18-ին տեղի է ունեցել տարածաշրջանային կենտրոնի կառավարման խորհրդի անդրանիկ նիստը:

Հայաստանի ազգային պատկերասրահում գործող «Մշակութային ժառանգության զարգացման, կառավարման և պահպանման տարածաշրջանային կենտրոնը» ստեղծվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Բոլոնիայի համալսարանի (Իտալիա) համագործակցության շրջանակում և Զարգացման համագործակցության իտալական գործակալության աջակցությամբ:

Հիշեցնենք, որ «Մշակութային ժառանգության զարգացման, կառավարման և պահպանման տարածաշրջանային կենտրոնը» հանդիսավոր բացվել է 2018 թվականի հուլիսի 31-ին, Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության նախագահների մասնակցությամբ»,- ասված է հաղորդագրությունու: