ՌԴ-ում ողբերգական ավտովթարից զոհված հայ երիտասարդ  ընտանիքը Շիրակի մարզից է՝ Լեռնակերտ համայնքից

Լուրեր

08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի մարզում հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերը տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել են հայեր, նույն ընտանիքի անդամները՝ 32-ամյա վարորդը, 28-ամյա կինը, նրանց 4 և 6 տարեկան դուստրերը։

Ռուսական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ «Ֆորդ տրանզիտ» մեքենան ընթացել է  Ջուբգա գյուղից Գելենջիկի ուղղությամբ, երթուղու 1453 կմ-ում վարորդը կորցրել է կառավարումը, ճանապարհից դուրս եկել և բախվել  ծառին։ Վթարից ստացած վնասվածքներից էլ ուղևորները մահացել են։

Ավտովթարի հետևանքով մահացածները Շիրակի մարզի Լեռնակերտ համայնքի բնակիչներն են՝ 32-ամյա Միշա Մկրտչյանը, նրա կինն ու երեխաները։

«  Գիշերվա կեսին իմացել ենք, առանձնապես ականատես էլ չի եղել, որ մանրամասներ իմանայինք, վթարից հետո նոր մարդիկ իմացել են»,- Factor.am-ի հետ զրույցում  նշեց Լեռնակերտ համայնքի ղեկավար Մովսես Մովսիսյանը։

 

Համայնքապետը հայտնեց, որ  Միշա Մկրտչյանը աշխատում էր Ռուսաստնում, կինն ու երեխաներն էլ մի քանի օր առաջ էին գնացել՝ միասին հանգստանալու։

«Իրենք ընտանիքով այնտեղ չէին ապրում, Միշան այնտեղ աշխատում էր, մի քանի օր առաջ էլ կնոջ ու երեխաներին կանչել էր իր մոտ հանգստանալու։ Իր համար փոքր բիզնես էր ստեղծել, գնում -գալիս էր, մի 5 ամիս էլ գյուղում չէր եղել։ Ամառվա սեզոնին ցանկացել էր իր կնոջն ու երեխաներին տանել, մի երկու օր առաջ էլ դեպքից իր ծննդյան օրն էր։ Ուզեցել էր իր ընտանիքի հետ նշել»,-ասաց Լեռնակերտի համայնքապետը։

Մեր զրուցակցի խոսքով՝ գյուղը շատ մեծ կորուստ ունեցավ, քանի որ շատ լավ մարդիկ էին, լավ ընտանիք։ Վթարի արդյունքում զոհվածների  մարմինները   մինչեւ երեկո կտեղափոխվեն  Հայաստան։

Էմմա Չոբանյան