Պակիստանն ամբողջությամբ վերաբացել է իր օդային տարածքը թռիչքների համար

Լուրեր

08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
Բոլորը

Պակիստանը վերջնականապես վերաբացել է իր օդային տարածքը կոմերցիոն թռիչքների համար: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Hindustan Times-ը: Նշենք, որ այս տարվա փետրվարին Հնդկաստանի հարաբերությունների կտրուկ սրացումից հետո Պակիստանի օդային տարածքը մասամբ փակ էր:

Երկրի քաղավիացիայի վարչությունը հայտարարություն է տարածել օդաչուների համար, որի համաձայն՝ «Պակիստանի օդային տարածքը բաց է քաղաքացիական ավիացիայի բոլոր չվերթների համար՝ օդային երթևեկության ծառայության հետ համաձայնեցված երթուղիներով»:

Պակիստանը կարևոր ավիացիոն միջանցքի կենտրոնւմ է, և օդային տարածքից օգտվելու սահմանափակումներն ամեն օր ազդում են հարյուրավոր կոմերցիոն և բեռնատար չվերթների վրա՝ ուղևորների համար մեծացնելով թռիչքաժամանակը, ավիաընկերությունների համար՝ վառելիքի ծախսը:

Հնդկաստանի օդային տարածքն օգտագործող փոխադրողներն արգելքի պատճառով հարկադրված էին զգալի շրջան կատարել Պակիստանի հետ սահմանակից տարածքի շուրջ:

Թռիչքների սահմանափակումները սահմանվել էին փետրվարի 14-ին Ջամմու և Քաշմիր նահանգում հնդիկ ուժայինների կողմից ավտոշարասյան վրա հարձակման պատճառով, որի արդյունքում ավելի քան 40 մարդ զոհվեց: Նյու Դելին Իսլամաբադին մեղադրեց ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնած «Ջաիշ է-Մուհամմադ» խմբավորման զինյալներին սատարելու մեջ:

Փետրվարի 26-ին Հնդկաստանի ՌՕՈՒ-ն օդային հարված հասցրեց Պակիստանի տարածքում այդ խմբավորման ճամբարի ուղղությամբ: Ի պատասխան՝ փետրվարի 27-ին Պակիստանի ՌՕՈՒ-ն հարվածեց Ջամմու և Քաշմիր նահանգում հնդկական ռազմական օբյեկտներին: