Նոր զարգացումներ սոցապում․ Արսեն Օհանյանն ազատվել է աշխատանքից

Լուրեր

21.12.2025 | 22:02
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
21.12.2025 | 21:24
«Ապահովել հավասար մրցակցային պայմաններ». վարչապետը՝ ԵԱՏՄ ներքին շուկայի խոչընդոտների մասին
21.12.2025 | 21:00
Թրամփի և Էփշթեյնի համատեղ լուսանկարը հրապարակումից մոտ մեկ օր անց անհետացել է ԱՄՆ Արդարադատության նախարարության ներկայացրած նյութերից
21.12.2025 | 20:36
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստին
21.12.2025 | 20:02
Հրազդանի հովտով դեպի հյուսիս-արևմուտք է տարածվում Արարատյան դաշտում առկա սառը օդի լճացման շերտը․ Սուրենյան
21.12.2025 | 19:02
ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավարն հերքել է Ռուսաստանի ծրագրերի մասին Reuters-ի տեղեկությունները
21.12.2025 | 18:21
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 17։30-ի դրությամբ
21.12.2025 | 17:38
Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգ․ ՏԵՍՆՅՈՒԹ
21.12.2025 | 17:31
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Սանկտ Պետերբուրգ
21.12.2025 | 16:21
«Ես պատարագին մասնակցում եմ առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի կոչով». Փաշինյանի հետ պատարագներին մասնակցող ՔՊ-ականները` այսօր պատարագի չմասնակցելու մասին
21.12.2025 | 15:38
Հրդեհ Շինուհայր գյուղում
21.12.2025 | 15:06
Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում
21.12.2025 | 14:30
ԱՄՆ-ն կրկին գրավել է վենեսուելական նավթ տեղափոխող տանկերը
21.12.2025 | 14:02
Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումը
21.12.2025 | 13:43
Եգիպտոս պատվիրակություն կգործուղվի. կազմը հայտնի է
Բոլորը

Այսօր աշխատանքից ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող Սոցիալական ապահովության ծառայության պետի տեղակալ Արսեն Օհանյանը։ Նա ազատվել է նախարար Զարուհի Բաթոյանի հրամանով։

Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց սոցապծառայության գլխավոր քարտուղար Վանիկ Բաբաջանյանը։ Նա ասաց, որ նախարարի հրամանն իջեցվել է այսօր՝ հուլիսի 16-ին։

Տեղեկացնենք, որ Factor.am-ը պարբերաբար անդրադառնում էր Սոցիալական ծառայությունում տիրող իրավիճակին։ Մասնավորապես, գրել էինք, որ լարված են ծառայության պետ Սուրեն Ղամբարյանի և նրա տեղակալ Արսեն Օհանյանի, ինչպես նաև ծառայության գլխավոր քարտուղար Վանիկ Բաբաջանյանի հարաբերությունները։ Վերջիններս, ինչպես մեզ հետ զրույցներում, այնպես էլ սոցիալական ցանցերում գրառումներ էին կատարում, որ Սուրեն Ղամբարյանը ծառայությունում անառողջ մթնոլորտ է ստեղծում։ Սուրեն Ղամբարյանը, սակայն, հրաժարվում էր մեկնաբանել իրավիճակը։

Կառույցում առկա խնդիրներին տեղյակ է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ Նա Factor.am-ին փոխանցել էր, որ խնդիրը լուծում կստանա կողմերից մեկի աշխատանքից ազատմամբ։ Փաստորեն՝ աշխատանքից ազատվեց «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Արսեն Օհանյանը։

Նշենք, որ Սոցապծառայության պետ Սուրեն Ղամբարյանն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ընկերն է։ Նրանք, սակայն, այդ տեղեկությունները հերքում են։ Հավելենք, որ մինչ այս, Սուրեն Ղամբարյանը աշխատանքից ազատել է Սոցապծառայության պետի օգնականին և օտարերկրյա պետություններից, կազմակերպություններից ստացվող գրությունների (հարցումների) բաժնի պետ Նելլի Թորոսյանին։

Նարեկ Կիրակոսյան