Թուրքիան Կիպրոսի ջրերում բնական գազի պաշարներ է հայտնաբերել

Լուրեր

08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
Բոլորը

Հունական «Fileleftheros» (Ֆիլելևթերոս) թերթի տարածած տեղեկության համաձայն՝ թուրքական «FATİH1» հորատիչ նավը հունական Կիպրոսի Պաֆոս բնակավայրի հանդիպակաց ջրերում իրականացրած հորատման աշխատանքների արդյունքում հայնաբերել է 170 միլիարդ խորանարդ մետր բնական գազի պաշարներ. գրում է ermenihaber-ը:

Հունական թերթում հրապարակված հոդվածում  նշվում է, որ Թուրքիան հաջողությամբ է իրականացնում հորատման աշխատանքները և ամենևին մտադրություն չունի հետքայլ անելու։ Զուգահեռ է անցկացվում նաև Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև S-400 ՀՕՊ համակարգերի շուրջ ստեղծված իրավիճակի հետ այն առումով, որ Թուրքիան չնայած ԱՄՆ-ի ճնշումներին՝ այդ հարցում էլ հետքայլ չկատարեց։

Եվրամիության կողմից հնարավոր պատժամիջոցների մասին խոսելով՝ հունական թերթը, այնուամենայնիվ, կարծիք է հայտնում, որ Թուրքիան շարունակելու է իր գործունեությունը և արդեն շատ մեծ գումարներ է ծախսել հորատման աշխատանքների համար։

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ավելի վաղ հայտարարել էր, որ եթե հունական կողմը չհամագործակցի իրենց հետ, իրենք, միևնույնն է, շարունակելու են իրենց գործունեությունը։

Հյուսիսային Կիպրոսի Թուրքական ինքնահռչակ Հանրապետության փոխվարչապետ և արտգործնախարար Քուդրեթ Օզերսայն էլ նշել էր, որ չկա այնպիսի պատճառ, որի համար Թուրքիան դադարեցնի հորատման աշխատանքները։ Ըստ նրա՝ Թուրքիան ապահովում է Միջերկրական ծովի արևելյան հատվածում ուժերի հավասարակշռությունը։