Թուրք իրավապաշտպանին բանտում արգելել են կարդալ հայկական «Ակօս» թերթը

Լուրեր

12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 17:59
«Պրովոկացիոն հայտարարություն եք անում», «Կամ խուժան եք, կամ գողական»․ դատախազը և Գալստանյանը վիճեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:50
Էրդողանը Փեզեշքիանի հետ հանդիպմանն Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է արել
12.11.2026 | 17:41
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց TRIPP զարգացման ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթը
12.11.2026 | 17:39
ԵՄ-ն նոյեմբերի 16-ին կհաստատի ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները
12.11.2026 | 17:30
Մեր թիմը հայտնի է բազմակարծությամբ. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:24
Գարեգին Բ-ի եղբայրը և եղբորորդին դատապարտվեցին ազատազրկման, բայց նրանց նկատմամբ փորձաշրջան նշանակվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:23
Հույսներդ կտրեք` 300 հազար ադրբեջանցիներ չեն գալու Հայաստան. Չախոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:19
«Մանչեսթեր Յունայթեդը» մնաց առանց գլխավոր մարզիչի
12.11.2026 | 17:14
Կրեմլում մեկնարկել է Պուտինի հանդիպումը Ուիթկոֆի և Քուշների հետ. ՌԴ նախագահն առաջարկել է հումանիտար առաքելություն կազմակերպել Կոնստանտինովկայում
Բոլորը

Թուրքիայի «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) պատգամավորներ Շենալ Սարըհանն ու Ջանդան Յուջեերն այցելել են հուլիսի 5-ին Ստամբուլի Բույուքադա կղզում ձերբակալված, այնուհետև կալանավորված իրավապաշտպաններին:

Ըստ հայկական «Ակօս» թերթի կայքի՝ կալանավորված իրավապաշտպանները պատգամավորներին հայտնել են, որ Թուրքիայում շարունակվող արտակարգ դրության պատրվակով կալանավայրում ոտնահարվում են իրենց մի շարք իրավունքներ (տեղեկատվություն ստանալու, սոցիալական միջոցառումներին մասնակցելու, փաստաբանների հետ հանդիպելու և այլն):

Թուրքիայում գործող «Հայրենակցություն» միության հիմնադիր անդամ, իրավապաշտպան Օզլեմ Դալքըրանն էլ հայտնել է, որ կալանավայրի ղեկավարությունն իրեն թույլ չի տալիս կարդալ «Ակօս» պարբերականը՝ ակնհայտորեն խախտելով տեղեկատվություն ստանալու իր սահմանադրական իրավունքը:

Ըստ Դալքըրանի` կալանավայրի ղեկավարությունն այդ սահմանափակումը պատճառաբանում է «Ակօս»-ում հայերեն էջերի առկայությամբ:

Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին Ստամբուլում մի սեմինարի ժամանակ ձերբակալվել էին միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների 10 անդամներ, որոնց թվում նաև՝ գերմանացի իրավապաշտպան, «Amnesty International»-ի անդամ Պետեր Շտոյդթները: Նրանցից 6-ի նկատմամբ ավելի ուշ կալանավորման որոշում է կայացվել: Վերջիններս մեղադրվում են ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունենալու մեջ. փոխանցում է ermenihabe-ը: