Զբոսաշրջության կոմիտեի նախագահն այցելել է մի շարք զբոսավայրեր՝ հետևելու ՀԲ ծրագրի ընթացքին

Լուրեր

08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
Բոլորը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցչի հետ այցելել է Հայաստանի մի շարք զբոսավայրեր` Համաշխարհային բանկի հետ իրականացվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրի շրջանակներում նախատեսվող նախագծերի ուսումնասիրության, արդիականության և նպատակայնության գնահատման համար:

«Այցի ընթացքում ուսումնասիրվել է «Դվինի» նախագիծը, որն ուրվագծում է Դվինի` որպես հնագիտական զբոսաշրջային վայրի զարգացման հնարավորությունները։

Հաջորդիվ Սուսաննա Սաֆարյանն այցելել է Խոր Վիրապ վանական համալիր, համայնքի ղեկավարության և եկեղեցու հետ քննարկել տարածքի խնդիրներն ու դրանց լուծոումների տարբերակները։ Մասնավորապես ընդգծվել է տարածքի բարեկարգման` այդ թվում կայանատեղիի, վաճառքի տաղավարների, զբոսաշրջիկների կենսական կարիքների բավարարմանն ուղղված ենթակառուցվածքների, լուսավորման և մուտքի կարգավորման կարևորությունը։ Եկեղեցու հետ փոխադարձ պայմանավորվածություն է ձեռք բերվել հետամուտ լինել ծրագրի իրականացմանը` համատեղ քայլեր ձեռնարկելով տարածքի բարեկարգման, արդյունավետ վերահսկողության և հետագա պահպանության ուղղությամբ:

Գնահատող թիմն այնուհետև այցելել է Գորիս` տեղում ծանոթանալու քաղաքի նախագծով նախատեսվող ծրագրի և դրա առանձին բաղադրիչների արդիականությանը:

Գորիսում քաղաքապետի հետ շրջայցի ընթացքում Սուսաննա Սաֆարյանը ծանոթացել է այս պահին իրականացվող քաղաքի բարեկարգման ծրագրերին, քննարկվել է «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրով նախատեսված Գորիսի նախագծի ամբողջական իրականացման անհրաժեշտությունը, նախանշվել են մեկնարկի հնարավոր ժամկետները։ Զբոսաշրջության կոմիտեի նախագահը քաղաքային իշխանությունների հետ մտքեր է փոխանակել Գորիսի` որպես զբոսաշրջային քաղաքի զարգացման, Հին Գորիս քարանձավային քաղաքի բարեկարգման և անհրաժեշտ ենթակառուցվածքների ձևավորման, ինչպես նաև այն որպես զբոսաշրջային ուղղություն դիրքավորելու քայլերի վերաբերյալ։ Պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա աշխատանքների իրականացման ուղղությամբ առավել սերտ համագործակցելու վերաբերյալ։

Այցելություն է եղել նաև Տաթև` «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրով իրականացվող Տաթևի վանական համալիր տանող ճանապարհի մշտադիտարկման նպատակով։ Սուսաննա Սաֆարյանը որոշակի դիտարկումներ է ներկայացրել ընթացող նորոգման աշխատանքների վերաբերյալ և, ընդհանուր առմամբ, որակը գնահատել դրական: Ճանապարհաշինության աշխատանքները կավարտվեն մեկ ամսից։

Այցն ամփոփվել է Արենի գյուղում, որտեղ պետություն-մասնավոր գործընկերություն բաղադրիչի շրջանակներում իրականացվում է Արենի Վայն Հոթելի շինարարությունը։ Թիմը տեղում ծանոթացել է իրականացվող լայնածավալ աշխատանքներին, որոնք ուղղված են Արենին գինու զբոսաշրջային հանգույց դարձնելու հնարավորությունների ընդլայնմանը»,- ասված է հաղորդագրությունում: