Վարչապետի հանձնարարականը՝ շինաշխատանքների վերաբերյալ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ Կառավարության այսօրվա  նիստն էլ, ինչպես միշտ, մեկնարկեց վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներով: Կառավարության ղեկավարն անդրադարձավ շինաշխատանքների ընթացքին:

«ՏԻՄ-ը հաշվի առնելով եղանակային պայմանները որոշում է շինարարական աշխատանքների թույլտվության տրամադրման կամ մերժման հարցը: Արդյունքում, հատկապես հանրային ծառայության ոլորտի կազմակերպությունները, չնայած շինարարական աշխատանքները կատարելու անհրաժեշտությանը ձմեռային պայմաններում զրկված են լինում աշխատանքները կատարելու հնարավորությունից, քանի որ վերջիններիս, որպես կանոն, չի տրամադրվում համապատասխան թույլտվություն»,- ասաց Կարապետյանը:

Գործադիրի ղեկավարը մանրամասնեց՝ ստեղծված իրավիճակը հիմնականում պայմանավորված է շինարարական աշխատանքների՝ ըստ եղանակային պայմանների ներկայացվող նորմատիվային պահանջների և հստակ պայմանների բացակայությամբ, ինչպես նաև համապատասխան թույլտվության տրամադրման լայն հայեցողական լիազորությամբ:

Ելնելով վերոնշյալից՝ Կարեն Կարապետյանը քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց 40 օրվա ընթացքում մշակել և հաստատել շինարարական աշխատանքները ըստ եղանակային պայմանների կազմակերպելու, դրանց ներկայացվող պահանջների ապահովման վերաբերյալ իրավական ակտի նախագիծ:

Բացի այդ, հանձնարարեց Տարածքային կառավարման և զարգացման նախարարին ուսումնասիրել և ներկայացնել իրավական ակտ, ՏԻՄ-ի կողմից թույլտվությունների ներկայացման հայեցողական լիազորությունների սահմանափակման և գործնականում բացառապես եղանակային պայմաններից ելնելով մերժման դեպքերը բացառելու նպատակով:

Վարչապետը տեղեկացրեց, որ հանդիպել են ենթակառուցվածքների ղեկավարների հետ, ովքեր հայտնել են, թե ձմեռը թույլտվություն չի տրամադրվում և ցուցանիշները նվազում են: Ըստ վարչապետի՝ կա «ստերեոտիպ», որ ձմռանը շինարարություն անել չի կարելի: Հանձնարարեց  ուսումնասիրել հյուսիսային երկրների փորձը և շինարարության տեմպը ավելացնել:

 

 Շողիկ Գալստյան