«Մեր պետության հենարանն ազգային և քրիստոնեական արժեքներն են». Շարմազանով

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 13-ին հանդիպել է Երևանի պետական համալսարանի Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի փիլիսոփայության բաժնի դասախոսների և ուսանողների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

Մինչ փոխնախագահի հետ հանդիպումը, ուսանողները ներկա էին եղել «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկմանը:

Ողջունելով ուսանողներին ՀՀ Ազգային ժողովում` Էդուարդ Շարմազանովը ներկայացրել է խորհրդարանի կառուցվածքն ու գործունեությունը, անդրադարձել խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերին, օրենսդրական նախաձեռնությունների քննարկման ընթացակարգերին, որից հետո պատասխանել ուսանողների հարցերին:

Հարցերն առնչվել են տարբեր ոլորտների և խնդիրների` սահմանադրական բարեփոխումների արդյունքում երկրի կառավարման ձևի փոփոխման նպատակահարմարություն, ԼՂ հիմնահարցի կարգավորում, արտաքին ու ներքին քաղաքական գործընթացներ և այլն:

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին` ՀՀ ԱԺ փոխնախագահը մասնավորապես նշել է. «Ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ մեր կարծիքը հստակ է և անբեկանելի, մենք պետք է հասնենք 1988 թվականին Արցախում և Հայաստանի Հանրապետությունում մեր ժողովրդի պահանջի իրականացմանը. այն է՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացում: Սա արժանապատվության պայքար է, սա սեփական երկրում սեփական ճակատագիրը տնօրինելու և որոշելու պայքար է և Արցախի անկախությունն այլընտրանք չունի: Մենք այնտեղ ունենք քսանվեցամյա անկախ պետություն` իր ընտրված նախագահով, խորհրդարանով, ընդդիմությամբ ու իշխանությամբ, քաղաքացիական հասարակությամբ և 150.000 հերոս բնակչությամբ, ովքեր ընտրել են արժանապատիվ ապրելու ճանապարհը: Հայաստանի Հանրապետությունն էլ, որպես Արցախի Հանրապետության երաշխավոր, ջանք չի խնայելու, որպեսզի մենք հասնենք հարցի խաղաղ հանգուցալուծմանը»:

ՀՀ ԱԺ փոխնախագահը, խոսելով նաև ազգային և հոգևոր արժեքների կարևորությունից՝ նշել է. «Մենք պարտավոր ենք պահպանել մեր ազգային և քրիստոնեական արժեքները, միայն ազգային ավանդական և քրիստոնեական արժեքների վրա խարսխված Հայաստանի Հանրապետությունը կարող է լինել ուժեղ երկիր: Մեր պետության հենարանն ազգային և քրիստոնեական արժեքներն են»:

Հանդիպման ավարտին, ավանդույթի համաձայն, հյուրերը լուսանկարվել են Էդուարդ Շարմազանովի հետ: