ՀՔԾ պետը ՀԲ-ի ու ՄԱԿ-ի փորձագետների հետ քննարկել է երկրից ապօրինի դուրս բերված ակտիվների վերադարձման գործընթացի ընթացքում ծագող իրավական արգելքներին

Լուրեր

07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն այսօր հանդիպել է Համաշխարհային բանկի և Միավորված ազգերի կազմակերպության Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի կողմից համատեղ հիմնված Հափշտակված գույքի վերադարձման նախաձեռնության փորձագետների հետ:

« Վերջիններս ներկայացրել են իրենց առաքելության հիմնական նպատակներն ու ուղղությունները, այդ թվում` փողերի լվացման և ապօրինի հարստացման դեպքերի քննության, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հանրապետությունից ապօրինի դուրս բերված ակտիվների վերադարձման գործընթացներում ներգրավված իրավապահ մարմինների կարողությունների զարգացմանն ուղղված տեխնիկական աջակցության հնարավորությունները, կարևորել այդ գործընթացներում միջազգային համագործակցության ակտիվացումը:

Անդրադառնալով ապօրինի դուրս բերված ակտիվների վերադարձման գործընթացում և ապօրինի հարստացման դեպքերի քննության ընթացքում ծագող հիմնական խնդիրներին ու իրավական արգելքներին` կողմերն այդ համատեքստում կարևորել են իրավական նոր մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունն ու գործիքակազմերի կատարելագործումը: Փորձագետները կարևորել են նաև ակտիվների վերականգնման նպատակով առավել արդյունավետ աշխատանքների կազմակերպումն ու պատրաստակամություն հայտնել ՀԲ և ՄԱԿ փորձագիտական ռեսուրսների ներգրավմամբ տեխնիկական աջակցության ծրագրեր նախաձեռնել քննիչների մասնագիտական հմտությունների և կարողությունների կատարելագործման ուղղությամբ:

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը նշել է, որ նախորդ տարվա ընթացքում քննված գործերի մեծ մասը վերաբերել են կոռուպցիոն բնույթի հանցագործություններին, այդ թվում` մեծ ծավալի քննություն է կատարվել նախկին պաշտոնատար անձանց ապօրինի հարստացման և փողերի լվացման վերաբերյալ քրեական գործերով և, չնայած քննիչների ծանրաբեռնվածությանը, ծառայությանը հաջողվել է դրական արդյունքներ ապահովել այդ ուղղությամբ:

Ըստ փորձագետների` համապատասխան գնահատողական աշխատանքների ավարտից և փորձագիտական աջակցության ուղղությունների հստակեցումից հետո կմշակվի իրավակիրառ պրակտիկայի բարելավման և հակակոռուպցիոն քաղաքականության ոլորտներում առավել արդյունավետ մեխանիզմների ներդրմանն ուղղված առաջարկությունների վերաբերյալ հուշագիր: