Կստեղծվի Հակակոռուպցիոն կոմիտե․ ԱԱԾ-ն չի զրկվի հակակոռուպցիոն գործառույթներից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.04.2026 | 23:45
Գետերում նկատվում է ջրի մակարդակի բարձրացում. ՆԳՆ ՓԾ-ն անցել է ուժեղացված ծառայության
19.04.2026 | 22:28
Իրանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին պատվիրակություն ուղարկել․ Tasnim
19.04.2026 | 21:12
Երևան-Գյումրի ավտոերթին մասնակցել է 1230 մեքենա. ԻՔՄ
19.04.2026 | 20:30
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ
19.04.2026 | 20:00
«Վանդալիզմ»-ի ու «ամեն ինչ նորմալ է»-ի միջև. ի՞նչ կատարվեց Ծիծեռնակաբերդում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2026 | 19:07
Վիզաների ազատականացումը ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործընթաց է․ ՆԳ նախարար
19.04.2026 | 18:15
Փոփոխություններ՝ ՀՀ պետական և ոչ պետական բուհեր ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի ընդունելության կարգում
19.04.2026 | 17:41
Կապամոնտաժվի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի ջրի մաքրման կայանը, կկառուցվի նորը
19.04.2026 | 17:17
Ռուսաստանի դատարանները սկսել են սոցիալական ցանցերում «666» թվի օգտագործումը դիտարկել որպես սատանիզմի քարոզչություն
19.04.2026 | 16:57
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հաստատել է թեկնածուների առաջին երեսուն անունները
19.04.2026 | 16:19
Ոստիկանության ծառայողները կօգտվեն պետական հիփոթեքային վարկավորման շրջանակներում սոցիալական աջակցության ծրագրերից
19.04.2026 | 15:55
Պեզեշքիանը քննադատել է Թրամփին Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նրա պահանջների համար
19.04.2026 | 15:20
Լատվիան և Լիտվան թույլ չեն տա Ֆիցոյին օգտագործել իրենց օդային տարածքը՝ Մոսկվա թռչելու ու շքերթին մասնակցելու համար
19.04.2026 | 15:05
Վաղը Երևանում սպասվում է ինտենսիվ անձրև
19.04.2026 | 14:45
Մալխաս Ամոյանը` Եվրոպայի լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշ, Արմեն Բաբալարյանը` լավագույն մարզիչ
Բոլորը

Համաձայն հակակոռուպցիոն ռազմավարության նոր նախագծի՝ մոտ ապագայում Հայաստանում կստեղծվեն հակակոռուպցիոն երկու մարմիններ՝ Հակակոռուպցիոն կոմիտե, որը կիրականացնի կոռուպցիոն հանցագործությունների նախաքննություն և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Այս կառույցը զբաղվելու է հակակոռուպցիոն կրթությամբ, պաշտոնյաների հայտարարագրերով։ Այսպիսով՝ հակակոռուպցիոն 2019-2022 թվականների ռազմավարությամբ կառավարությունը մտադիր է հրաժարվել հակակոռուպցիոն ունիվերսալ մարմին ստեղծելու ծրագրից:

«Գաղափարական հիմքը հետևյալն է՝ չպետք է միավորել բնույթով երկու՝ էապես տարբեր գործառույթներ, մասնավորապես՝ հայտարարագրերի ընդունման և կոռուպցիոն գործերով նախաքննության իրականացնելու և օպերատիվ-հետախուզական գործառույթներ»,- ներկայացրեց արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը։

Հակակոռուպցիոն պետական կառույցների ցանցը կընդլայնվի՝ կստեղծվեն մասնագիտացված հակակոռուպցիոն դատարաններ։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործերի նկատմամբ վերահսկողություն կիրականացնի Դատախազության կազմում առկա վարչությունը, որն առավել կմասնագիտացվի հակակոռուպցիոն ուղղությամբ։ Իր հերթին Հակակոռուպցիոն կոմիտեն բաժանված է լինելու առանձին մասնագիտացված վարչությունների՝ ինչպես տնտեսական, այնպես էլ բարձրաստիճան պաշտոնյաների գործերով զբաղվող։ Ըստ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանի՝ կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական պատասխանատուն լինելու է հենց Հակակոռուպցիոն կոմիտեն։ Factor TV-ն նախարարի տեղակալից հետաքրքրվեց՝ ինչ չափանիշներով են ընտրվելու Հակակոռուպցիոն կոմիտեի մասնագետները․ «Քննչական մարմինների վերաբերյալ տարիներ շարունակ իրավապաշտպանները տարբեր գործերով պնդել են, որ հենց քննիչներն են թաթախված կոռուպցիայի մեջ։ Վեթինգ լինելո՞ւ է այս մարդկանց նկատմամբ, որ մաքուր մասնագետներ գան, որոնց  աշխատանքը կասկածի տակ չի դնի»։ Պարոն Խաչիկյանը պատասխանեց․ «Ձեր ասածը ենթադրում է համալիր լուծումներ, մենք պիտի մշակենք հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին ներկայացվող պահանջներ և չափորոշիչներ։ Մենք ձևավորելու ենք նոր մարմին նոր փիլիոսոփայությամբ»։ Հարցին՝ հի՞ն մարդկանցով, Խաչիկյանը պատասխանեց․ «Չկան հին և նոր մարդիկ, կա գաղափարախոսություն, որին պիտի հարմարվեն բոլորը՝ կոռուպցիայի դեմ պայքարի անհանդուրժողական մթնոլորտին»։

Հակակոռուպցիոն այս ռազմավարությունը մի քանի քայլ առաջ է, քան մոտ մեկ ամիս առաջ ներկայացվածը, ասում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հոկակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրենը, սակայն նոր փաստաթղթում էլ դեռ թույլ տեղեր կան։ Սոնա Այվազյանը ողջունում է Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման գաղափարը։ Հարց ուղղեցինք՝ արդյոք կարելի՞ է ասել, որ հակակոռուպցիոն նոր ռազմավարությամբ և նոր մարմինների ստեղծմամբ ինստիտուցիոնալ հիմքերի վրա է դրվում կոռուպցիայի դեմ պայքարը, և դրա արդյունավետությունը չի պայմանավորվի բացառապես իշխանության քաղաքական կամքով։

«Քաղաքական կամքի բացակայությամբ ոչ մի ինստիտուտ, հատկապես հակակոռուպցիոն, չի կարող գործել, և շատ կարևոր է ոչ միայն ճարտարապետությունը, բայց նաև քաղաքական կամքը։ Մենք տեսնում ենք, որ այդ քաղաքական կամքը կա և նաև տեսնում ենք, որ քաղաքական կամքը հասարակական կազմակերպությունների հետ համագործակցելու, կարծիքներ հաշվի առնելու, նույնպես կա։ Ռազմավարությունում կան որոշ դրույթներ, որոնք մեզ հիմք են տալիս ընկալել այդ ինստիտուցիոնալ ճիշտ շրջանակի ստեղծման նախադրյալներ»,- ասաց Սոնա Այվազյանը։

Հայաստանի 2019-2022 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի շուրջ այսօր հանրային քննարկում էր հրավիրվել։ Հակակոռուպցիոն ունիվերսալ մարմնի ստեղծման կողմնակից Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի իրավաբան-փորձագետ Արտյոմ Մեսրոպյանը պնդեց՝ Հակակոռուպցիոն ստեղծվելիք կոմիտեն ունենալու է ինքնավար մարմնի, և ոչ՝ անկախ սահմանադրական մարմնի կարգավիճակ, ըստ այդմ՝ անկախության պակաս երաշխիքներ են տրվում․ «Երբ նայում ենք միջազգային փաստաթղթերով դա Ջակարտայի սկզբունքներն են, Կուալա Լումպուրի հայտարարությունն է, այնտեղ որ նայում ենք անկախության երաշխիքների վերաբերյալ պահանջները շատ բարձր են, և երբ համադրում ենք մեր իրավական համակարգին, դա ենթադրում է, որ պետք է լինի անկախ սահմանադրական մարմնի կարգավիճակ, մյուս պարագայում խոսք անգամ չի կարող լինել անկախության այն երաշխիքների ծավալի մասին, որը ենթադրում է ինքնավարի պարագայում»։

Հակակոռուպցիոն նորաստեղծ կոմիտեի լիազորությունների ներքո կբերվեն նաև ԱԱԾ-ի տիրույթում գտնվող հակակոռուպցիոն որոշակի գործառույթներ։ Տիգրան Խաչիկյանը բացատրեց, թե ինչու ԱԱԾ-ն չպիտի զրկվի հակակոռուպցիոն ողջ գործառույթներից․ «ԱԱԾ-ն դիտարկվում է որպես հակակոռուպցիոն կոմիտեում կոռուպցիոն ռիսկեր պարունակող իրավախախտումները քննող և նաև դրա նկատմամբ որոշակի օպերատիվ հետախուզական բաղադրիչ ունեցող մարմին։ Սա որպես տեսլական եմ ասում՝ հնարավոր ռիսկերը չեզոքացնելու միտումով պայմանավորված, որ մենք չենք կարող ձևավորել մի մարմին, որը քննի բոլոր պետական մարմիններում, ՏԻՄ-երում հակակոռուպցիոն գործերը, և նաև իրենցը հենց»։

Ըստ պաշտոնյայի, որպեսզի ստեղծվելիք հակակոռուպցիոն մարմինները բավարար անկախություն ունենան, ներդրվել է դրանց կազմավորման մրցութային կարգ, կստեղծվեն բավարար իրավական նախադրյալներ։ Հակակոռուպցիոն մարմնի ղեկավար կազմի ընտրության գործընթացում կներգրավվեն ԱԺ իշխանական և ընդդիմադիր ուժերը, կառավարությունը և ԲԴԽ-ն։ Դրանք կներկայացնեն մրցութային խորհրդի իրենց թեկնածուներին, ընտրության պրոցեսը կտեսաձայնագրվի։ Հակակոռուպցիոն ռազմավարության նոր նախագծի շուրջ առաջարկություններ հնարավոր է ներկայացնել  մինչև հուլիսի 20-ը, իսկ փաստաթուղթը վերջնական ուժի մեջ կմտնի կառավարության որոշմամբ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան