Ռուսաստանը մտահոգված է Կիպրոսի ափերին Թուրքիայի գործողություններով

Լուրեր

08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
Բոլորը

Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել Կիպրոսի ջրերում Թուրքիայի կողմից կատարվող հորատման աշխատանքների վերաբերյալ։ Հայտարարությամբ ընդգծվել է, որ Ռուսաստանը մտահոգված է Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում տեղի ունեցող զարգացումներով: Կողմերին կոչ է արվել զերծ մնալ լարվածությունն ավելի խորացնող քայլերից. գրում է ermenihaber-ը:

«Մտահոգված ենք հետևում այն լուրերին, ըստ որոնց՝ Թուրքիային պատկանող երկրորդ նավն է մուտք գործել  Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտի հորատման-որոնողական աշխատանքներ կատարելու նպատակով։ Կարծում ենք, որ Կիպրոսի ինքնիշխանության ոտնահարումը չի կարող նպաստել Կիպրոսի հիմնախնդրի կայուն, կիրառելի և արդար լուծման համար պայմանների ձևավորմանը»,- ասված է հայտարարության մեջ։

Մոսկվան կողմերին կոչ է արել  նաև զսպվածություն և քաղաքական իմաստնություն ցուցաբերել և խնդրո առարկա հակասությունները լուծել երկխոսության ու միմյանց շահերը հարգելու սկզբունքով։

«Ակնհայտ է, որ անհրաժեշտություն կա հնարավորինս արագ վերսկսել Կիպրոսի հիմնախնդրի լուծմանն ուղղված բանակցությունների գործընթացը՝ հիմնված ՄԱԿ-ի հայտնի որոշումների վրա։ Մենք՝ որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի  մշտական անդամ, պատրաստ ենք աջակցել նմանատիպ ջանքերին», – ասված է  ՌԴ ԱԳՆ հայտրաարության մեջ։

Հիշեցնենք, որ Թուրքիան Կիպրոսի բացառիկ տնտեսական գուտում բնական գազի որոնման աշխատանքներ է կատարում՝ պնդելով, որ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետությունը ևս իրավունքներ ունի կղզու ափամերձ բնական պաշարների նկատմամբ։ Մինչդեռ Կիպրոսի Հանրապետությունը համոզված է, որ Թուրքիայի գործողություններն անօրինական են, իսկ Կիպրոսը, որպես կղզու միակ պաշտոնապես ճանաչված պետություն, բացարձակ իրավունքներ ունի կզղու հարակից ջրերի օգտակար հանածոների նկատմամբ։