Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփում է համերգաշրջանը՝ 42 համերգ, տասնյակ հազարավոր ունկնդիրներ, ձայնագրություններ, փառատոներ, կրթական ծրագրեր

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն այսօր ամփոփել է նվագախմբի 2018-2019թթ. 13-րդ համերգաշրջանը, որի ընթացքում նվագախումբը Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս հանդես է եկել բարձրարժեք համերգային ծրագրերով, փառատոներով, բարեգործական ելույթներով, կրթական նախագծերով և բազմաթիվ այլ նախաձեռնություններով։

Ինչպես լրագրողներին տեղեկացրեց Սերգեյ Սմբատյանը, անցնող համերգաշրջանի ընթացքում նվագախումբը Հայաստանում հանդես է եկել 34 սիմֆոնիկ, 3 կամերային համերգով՝ ավելի քան 43 հազար ունկնդիրների մասնակցությամբ։ Դուբայի օպերային թատրոնում նվագախումբն ունեցել է 5 համերգ, որոնց ներկա է եղել շուրջ 10 հազար հանդիսատես։ Բանակցություններ են վարվում մյուս համերգաշրջանի ընթացքում նույնպես Դուբայ այցելելու և ելույթներով հանդես գալու համար։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կարևորում է առցանց տիրույթում իր ելույթների ուղիղ հեռարձակումը։ Դա հնարավորություն է տալիս կոլեկտիվի գործունեությունը ներկայացնել ամբողջ աշխարհին։ 2018-2019 համերգաշրջանի ընթացքում նվագախմբի 23 համերգ ունեցել է օն-լայն հեռարձակում, որոնց ընթացքում արձանագրվել է ավելի քան մեկ միլիոն առցանց դիտում։

Նվագախումբը կարևորում է ոչ միայն երևանյան ելույթները և այդ ելույթների առցանց սփռումն ամբողջ աշխարհում, այլև մեծ տեղ է տալիս մարզային ելույթներին։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի «Օտրի տրիո» անսամբլն անցնող համերգաշրջանի ընթացքում ելույթ է ունեցել 5 մարզերում։

Նվագախումբը հանդես է գալիս չկրկնվող երկացանկով՝ երաժշտասերներին ներկայացնելով ինչպես ռուս, եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններ, այնպես էլ՝ հայ հեղինակների գործեր։ Հաշվետու ժամանակաշրջանում նվագախումբը կատարել է 26 հայ կոմպոզիտորի ստեղծագործություն։ Կայացել է 5 պրեմիերա։

Հայաստան են հրավիրվել ճանաչված մենակատարներ, նվագախումբը համագործակցել է նաև հայ սոլիստների հետ։ Անցնող համերգաշրջանի ընթացքում նվագախմբի հետ ելույթ են ունեցել 16 երկրի 33 մենակատարներ՝ Բորիս Բերեզովսկի, Դանիել Ռոն, Մարիո Ստեֆանո Պիետրոդարկի, Գլորիա Կամպաներ, Հասմիկ Պապյան, Դենիս Շապովալով, Սերգեյ Խաչատրյան, Վահագն Պապյան, Ալեքսանդր Ռոմանովսկի, Վալենտինա Բաբոր և այլք։

Նշվել են երաժշտական արվեստի մեր երախտավորների հոբելյանները՝ Կոմիտաս-150, Արմեն Տիգրանյան-140, Ավետ Տերտերյան-90, Յուրի Դավթյան-90, Յուրի Հայրապետյան-85։

Ինչպես միշտ, նվագախումբը հանդես է եկել փառատոնային գործունեությամբ՝ իրականացնելով Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնը, Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը (Տերտերյան ֆեստ), Մալթայի երաժշտության օրերը Հայաստանում։

Ներկայացվել են նաև մի շարք հատուկ ծրագրեր՝ «Հոլիվուդ նոն-ստոպ», «Խաչատրյան նոն-ստոպ», «Խաչատրյան ջազ»։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը պաշտոնական նվագախմբի կարգավիճակով մասնակցել է Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթին, Ֆրանկոֆոնիայի 2018թ. գագաթաժողովին, «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնին։

Նվագախումբը տարեցտարի հարստացնում է իր ձայնադարանը։ Անցնող համերգաշրջանում տեսաձայնագրվել է 28 համերգ, կատարվել է 29 համերգի աուդիոձայնագրություն։ Առաջիկայում նախատեսվում է ձայնագրել Ավետ Տերտերյանի և Ջոն Տեր-Թադևոսյանի 3 սիմֆոնիաներ: Սերգեյ Սմբատյանն ընդգծեց, որ այդ ձայնագրությունների պրոդյուսերը լինելու է 5 «Գրեմմիի» մրցանակակիր Քրիստոֆեր Ալդերը, որը համարվում է աշխարհի լավագույն երաժշտական պրոդյուսերներից մեկը։ Քրիստոֆեր Ալդերը ձայնագերել է Աննա Նետրեբկոյի ձայնասկավառակը, որը արժանացել է 2 «Գրեմմիի» մրցանակակի։ Ալդերը ձայնագրել է Կլաուդիո Աբադոյի վերջին համերգներից մեկը, որը նույնպես արժանացել է «Գրեմմիի»։

Նվագախումբն անցնող համերգաշրջանում ունեցել է երկու բարեգործական համերգ՝ աշխարհահռչակ Հասմիկ Պապյանի հետ համատեղ համերգը, որից ստացված հասույթը՝ ավելի քան 3 միլիոն դրան, փոխանցվել է «Արմենակ Ուրֆանյան» բարեգործական հիմնադրամին, և Վահան Արծրունու հետ համատեղ համերգը, որից ստացված հասույթը հատկացվել է Երևանի պետական բժշկական համալսարանի՝ ուսման վարձի վճարման խնդիրներ ունեցող ուսանողների աջակցությանը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մեծ տեղ է հատկացնում կրթական ծրագրերին, որոնք ուղղված են երիտասարդ սերնդի մշակութային դաստիարակությանը։ 2018թ. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ մեկնարկեց ԴասA կրթական նախագիծը Երևանի ավագ դպրոցներում։ Նախագծի շրջանակներում աշակերտների համար իրականացվել են դասընթացներ դասական երաժշտության մասին՝ նրանց հրավիրելով նաև համերգների։ 2018թ. նոյեմբերից 2019թ. մայիս ամիսներին շուրջ 14 հազար աշակերտ մասնակից է դարձել ԴասA ծրագրին։ ԴասA-ն մեծ արձագանք է ստացել ոչ միայն Հայաստանում, այլև ՀՀ սահմաններից դուրս։ Այժմ դիտարկվում է ծրագրի բովանդակության կատարելագործման և շարունակականության ապահովման հարցը։ Ի դեպ, բրիտանական հեղինակավոր Rhinegold Publishing պարբերականը մի քանի օր առաջ, հղում անելով ԴասA-ին, առաջարկել է Անգլիայի դպրոցներում երաժշտությունը ներմուծել որպես այլընտրանքային կրթություն։ Սա մեծագույն հաջողություն է, տեղեկացրեց Սերգեյ Սմբատյանը։

Նվագախմբի գործունեությունը լայնորեն լուսաբանվել է համաշխարհային և հայաստանյան մամուլում։ Միջազգային մամուլը 13 անդրադարձ է կատարել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին։ Հայաստանյան լրատվամիջոցները շուրջ 1300 անդրադարձ են ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի վերաբերյալ, այդ թվում արվել է 19 հեռուստահարցազրույց, 55 հեռուստառեպորտաժ, 23 ռադիոանդրադարձ, 116 հարցազրույց օնլայն և տպագիր հարթակներում և այլն։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը անցնող համերգաշրջանում ձեռք է բերել նոր գործընկերների, որոնց  հետ գործակցությունը նոր մակարդակի կբարձրացնի նվագախմբի աշխատանքները։ 2019 թվականից միջազգային երաժշտական հարթակներում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին կներկայացնի Only Stage երաժշտական միջազգային գործակալությունը։

2019 թվականից մեկնարկում է նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համագործակցությունը «Տաշիր գրուպի» հետ, որը հանդիսանում է նվագախմբի գլխավոր հովանավորը։

2019 թվականից նվագախումբը գործունեություն է ծավալում «Իմ քայլը» հիմնադրամի «Դասական երաժշտության բարեկամներ» նախաձեռնության աջակցությամբ։

Նշենք նաև, որ հուլիսի 9-ին տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի անցնող համերգաշրջանի ամփոփիչ համերգը. կհնչի ամենառոմանտիկ սիմֆոնիաներից մեկը՝ Անտոն Բրուքների 4-րդ սիմֆոնիան։