Քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նիստերն այսօրվանից անցկացվում են գաղտնալսումից զերծ սենյակում. ՊՆ-ից որոշ փաստաթղթեր են եկել

Լուրեր

08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստերն այսօրվանից անցկացվում են անվտանգության գերժամանակակից համակարգով համալրված սրահում: Այս մասին Factor.am-ին տեղեկացրեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: «Առկա են գաղտնալսումներից զերծ պահելու բոլոր կարխարգելող միջոցները»,- ասաց նա:

Factor.am-ը գրել էր, որ հանձնաժողովը գրություն է ուղարկել պաշտպանության նախարարություն՝ ապրիլյան պատերազմից հետո իրականացված ուսումնասիրությունների մասին որոշակի փաստաթղթեր ստանալու նպատակով։ Մեզ այսօր հայտնի դարձավ, որ որոշ փաստաթղթեր արդեն փոխանցվել են հանձնաժողովին:

Հարցին՝ հանձնաժողովը ՊՆ-ից փաստաթղթեր ստացե՞լ է, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Դատարկ տեղը հո նիստեր չե՞նք անում, ավելի բուռն էտապը, երևի թե, կսկսվի ավելի ուշ: Մենք գտնվում ենք շատ ակտիվ նամակագրական փուլում, մեզ հետաքրքրող բոլոր գերատեսչությունների և նրանց ղեկավարների հետ:  Ամենակարևոր փուլը հիմա է»:

Անդրանիկ Քոչարյանն ընդգծեց, որ պաշտպանության նախարարությունից որևէ դիմադրություն չի կարող լինել փաստաթղթերի տրամադրման հարցում, քանի որ բոլորի նպատակը ճիշտ շեշտադրումներով միասին աշխատելն է: «Մենք անելու ենք աշխատանք, որի համար առաջինը շահագրգռված է լինելու բանակը, Պաշտպանության նախարարությունը»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ հանձնաժողով են հրավիրվելու նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ: Անդրանիկ Քոչարյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ հարկ եղած դեպքում կհրավիրվի նաև նախկին նախագահ Սերժ Սարգսյանը: Այսօր նրանից հետաքրքվեցինք՝ հանձնաժողով հրավիրվող անձանց ցանկը արդեն հայտնի՞ է:

«Մենք աշխատում են այդ ցանկի վրա և շատ հիմնավոր ենք աշխատում, նաև շարունակաբար ենք աշխատելու: Անուններին կանդրադառնանք հաջորդ անգամ: Այն մարդիկ, որոնք ասելիք ունեն, պետք է լինեն մեր ուշադրության կենտրոնում»,- եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին մայիսի 20-ին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Կարծում եմ՝ հասունացել է ժամանակը՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու և մեզ բոլորիս հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու համար»,- ասել էր նա և ընդգծել. «Կան նախկին կոռուպցիոն համակարգը ներկայացնող կոնկրետ ուժեր, որոնք փորձ են անում կյանքի կոչել իրենց կողմից նախկինում կիրառված բանաձևը, այն է՝ տարաձայնություններ, հակասություններ և նույնիսկ թշնամանք հրահրել Արցախի և Հայաստանի ժողովրդի միջև՝ «բաժանիր, որ տիրես» տրամաբանությամբ, նախկինում իրենց կողմից թույլ տրված կոռուպցիոն հանցագործությունները կոծկելու, արդարացնելու նպատակով»:

Նարեկ Կիրակոսյան