«Սեյրան Օհանյանը սարսափի մեջ է, թող հանգստացնող դեղեր խմի, հանգիստ նստի տեղը». Քրիստինա Պողոսյան

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն այսօր գաղտնի նիստ է արել: Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում փոխանցեց հանձնաժողովի անդամ Քրիստինա Պողոսյանը:

Մեր հարցին ի պատասխան նա ասաց, որ հանձնաժողովի ստեղծման օրվանից առ այսօր մի քանի գաղտնի նիստեր ևս հրավիրվել են: «Հանձնաժողովի բոլոր նիստերը գաղտնի են, փակ են և հրապարակման ենթակա են միայն մեր աշխատանքը կատարելուց հետո: Դա ազգային անվտանգությանը վերաբերվող հարց է»,- նշեց պատգամավորը:

Նախատեսվում է, որ հանձնաժողովի նիստերին հրավիրվելու են նաև նախկին իշխանության ներկայացուցիչներ: Մասնավորապես, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ավելի վաղ ասել էր, որ կհրավիրվեն ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և այլ պաշտոնյաներ:

Քրիստինա Պողոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչ փուլում է գտնվում նախկին պատասխանատուներին հանձնաժողով հրավիրելու գործընթացը: Պատգամավորը պատասխանեց, որ դեռ որևէ ներկա կամ նախկին պաշտոնյայի հանձնաժողով հրավիրելու փորձ չեն արել: Պաշտպանության նախարարությունում առկա է Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունն ամփոփող փաստաթուղթ, որը դեռ Սեյրան Օհանյանի պաշտոնավարման շրջանում է իրականացվել: Քրիստինա Պողոսյանը նշեց, որ հանձնաժողովն այդ փաստաթուղթը ևս չունի ձեռքի տակ: Սակայն նա նշեց, որ ցանկություն կա այդ փաստաթուղթը ձեռք բերել:

Factor.am-ի տեղեկություններով ԱԺ հանձնաժողովն արդեն դիմել է ՊՆ-ին այդ փաստաթուղթը ձեռք բերելու համար։ Քրիստինա Պողոսյանը չհերքեց մեր այս տեղեկությունը, բայց և ասաց. «Այդ հարցին չեմ կարող պատասխանել, որովհետև Դուք գործընթացի մանրամասներից եք հարցնում, ինչի ասելու իրավունքը չունեմ»:

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը Forrights.am-ի հետ զրույցում ասել էր, որ հանձնաժողովում ներգրավված են անձինք, ովքեր չեն ծառայել բանակում: Քրիստինա Պողոսյանը նախկին նախարարին առաջարկում է «հանգիստ նստել» տեղը:

«Ես հասկանում եմ, որ Սեյրան Օհանյանը սարսափի մեջ է, թող մի քիչ հանգստացնող դեղեր խմի, հանգիստ նստի տեղը: Հերթը կհասնի իրեն, ինքն էլ կպատասխանի բոլոր հարցերին, որոնք իրեն կուղղի Ազգային ժողովը»:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին մայիսի 20-ին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կարծում եմ՝ հասունացել է ժամանակը՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու և մեզ բոլորիս հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու համար»,- ասել էր նա և ընդգծել. «Կան նախկին կոռուպցիոն համակարգը ներկայացնող կոնկրետ ուժեր, որոնք փորձ են անում կյանքի կոչել իրենց կողմից նախկինում կիրառված բանաձևը, այն է՝ տարաձայնություններ, հակասություններ և նույնիսկ թշնամանք հրահրել Արցախի և Հայաստանի ժողովրդի միջև՝ «բաժանիր, որ տիրես» տրամաբանությամբ, նախկինում իրենց կողմից թույլ տրված կոռուպցիոն հանցագործությունները կոծկելու, արդարացնելու նպատակով»:

Նարեկ Կիրակոսյան