Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է մի խումբ բժիշկների

Լուրեր

08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
Բոլորը

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայկական միջազգային բժշկական հիմնադրամի հիմնադիր նախագահ Սալբի Ագարակյանին, «Էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Արթուր Շուքուրյանին և Կալիֆորնիայի UCLA համալսարանի առաջատար օտովիրաբույժ Ակիրա Իշիյամային:

«Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բժիշկներին, ովքեր երկար տարիներ Հայաստանում արվող բացառիկ վիրահատությունների շնորհիվ իրականացնում են կոխլեար իմպլանտացիա ու վերականգնում խնդիրներ ունեցող երեխաների լսողությունը:

Վիրաբույժ Ակիրա Իշիյաման ընդգծել է, որ իր համար մեծ պատիվ է եղել աշխատել Հայաստանում և օգնել հայ երեխաներին: «Մենք սերտորեն աշխատում ենք Հայաստանի գործընկերների հետ: Իմ նպատակն է ոչ միայն շարունակել համատեղ աշխատանքը՝ օգնելու երեխաներին, բարելավելու վիրահատական որակները, այլև հայկական թիմի հետ իրականացնելու օտոլոգիայի հետազոտական ծրագրեր»,- նշել է նա:

Զրուցակիցները քննարկել են երեխաների լսողության վերականգնմանն ուղղված ներկայիս ծրագրերն ու առաջիկա անելիքները: Նախագահ Արմեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել բժիշկներին երեխաների լսողության վերականգնման կարևոր առաքելության իրականացման գործում»,- ասված է հաղորդագրությունում: