Առողջապահության նախարարը մասնագետների հետ քննարկել է Սփյուռքի ներգրավմամբ ոլորտի հզորացման հարցեր

Լուրեր

08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
Բոլորը

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է Հայաստանի ամերիկյան համալսարանում կազմակերպված «Հայաստանի առողջապահական համակարգի հզորացմանը` համագործակցելով Սփյուռքի հետ» միջոցառմանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից,  միջոցառմանը ներկա են գտնվել նաև Հայկական բժշկական միջազգային կոմիտեի նախագահ Վիգեն Սեփիլյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և մասնագետ Շանթ Շեխերդիմյանը ։

«Արսեն Թորոսյանը նշել է, որ նախարարությունն աշխատում է մատուցել այնպիսի ծառայություններ, որոնց արդյունքները տեսանելի են և ոչ թե գումարի վատնում: Նա անդրադարձել է բժշկական ապահովագրության կարևորությանը, որի կիրառման շնորհիվ միաժամանակ կլուծվեն մի շարք խնդիրներ:

Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի տնօրեն Վարդուհի Պետրոսյանը ողջունել է առողջապահության նախարարության թափանցիկ գործունեությունը և նմանատիպ քննարկումների շարունակական բնույթը: Նա նշել է, որ միջոցառումը միավորում է Սփյուռքին, Հայաստանի և Ղարաբաղի առողջապահական ծառայություններ մատուցողներին և առողջապահության նախարարությանը:

Խոսելով Հայաստանի առողջապահության ոլորտի խնդիրների մասին` Շանթ Շեխերդիմյանը ընդգծել է մի քանի պատճառ: Կազմակերպական և ինստիտուցիոնալ խնդիրներն ունեն կրթական և ֆինանսական հիմքեր: Նա անդրադարձել է նաև այն  փոփոխություններին, որոնց արդյունքում Սփյուռքը ավելի ներգրավված կդառնա ոլորտում:

Զարեհ Սինանյանն ասել է, որ համագործակցության շնորհիվ` Հայաստանի առողջապահական ծառայությունների որակն այնքան կբարձրանա, որ մոտ ապագայում սփյուռքահայերը կգան Հայաստան` մասնավորապես, առողջապահական ծառայությունների համար:

Քննարկման վերջում բանախոսները պատասխանել են առողջապահության համակարգի և այն ուժեղացնելու ուղիների վերաբերյալ հարցերին:

Նախարարը ողջունել է մասնակիցների ակտիվ և պատրաստակամ մոտեցումը»,- նշված է հաղորդագրության մեջ: