Ամերիկացի սենատորն առաջարկում է Թուրքիային վաճառել Patriot ՀՕՊ համակարգեր

Լուրեր

08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանրապետական սենատոր Լինդսեյ Գրահամն ամերիկյան ղեկավարությանն առաջարկել է թուրք-ամերիկյան լարվածությունը հարթեցնել ամերիկյան Patriot ՀՕՊ համակարգերի օգնությամբ. գրում է ermenihaber-ը:

Նա  մասնավորապես առաջարկել է դրանք վաճառել Թուրքիային։ Ըստ սենատորի՝ դա կարող է կարգավորել առկա թուրք-ամերիկյան ճգնաժամը, որն առաջացել է Թուրքիային  մատակարարվելիք ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի պատճառով:

Սենատորը նշել է, որ չնայած Ճապոնիայում Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահների միջև հանդիպմանը, այնուամենայնիվ Վաշինգտոնը կարող է կիրառել պատժամիջոցներ Թուրքիայի դեմ։ Ըստ սենատորի՝ դա կլինի այն դեպքում, եթե մի քանի օրից Թուրքիային մատակարարվելիք  S-400-ները գործարկվեն։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի կոնգրեսը ռուսական համակարգերի հարցով Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանող օրինագիծ է ընդունել, որով նախատեսվում է արգելել ամերիկյան F-35 նոր սերնդի կործանիչների մատակարարումը Թուրքիային։

Այդուհանդերձ ամերիկացի պաշտոնյան հույս է հայտնել, որ ստեղծված իրավիճակում  ելք կգտնվի, քանի որ Թուրքիան և ԱՄՆ-ն ռազմավարական դաշնակիցներ են։ Նա համաձայնել է Թրամփի հնչեցրած այն կարծիքի հետ, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակարրգը սխալ է թույլ տվել, երբ ժամանակին հրաժարվել է ամերիկյան Patriot ՀՕՊ համակարգերը վաճառել Թուրքիային։

Նշենք, որ մամուլում և փորձագիտական որոշ շրջանակներում շրջանառվում է վարկած, թե իբր Թուրքիային մատակարարվելիք S-400-ները կարող են առայժմ չգործարկել, որպեսզի չհարուցեն ամերիկյան ղեկավարության զայրույթը։