ԱՄՆ դեսպանությունն արձագանքում է «ՍԱՍ-ի ժողովի» գործի կարճմանը. «Ազատություն»

Լուրեր

12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 17:59
«Պրովոկացիոն հայտարարություն եք անում», «Կամ խուժան եք, կամ գողական»․ դատախազը և Գալստանյանը վիճեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:50
Էրդողանը Փեզեշքիանի հետ հանդիպմանն Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է արել
12.11.2026 | 17:41
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց TRIPP զարգացման ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթը
12.11.2026 | 17:39
ԵՄ-ն նոյեմբերի 16-ին կհաստատի ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները
12.11.2026 | 17:30
Մեր թիմը հայտնի է բազմակարծությամբ. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:24
Գարեգին Բ-ի եղբայրը և եղբորորդին դատապարտվեցին ազատազրկման, բայց նրանց նկատմամբ փորձաշրջան նշանակվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:23
Հույսներդ կտրեք` 300 հազար ադրբեջանցիներ չեն գալու Հայաստան. Չախոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:19
«Մանչեսթեր Յունայթեդը» մնաց առանց գլխավոր մարզիչի
12.11.2026 | 17:14
Կրեմլում մեկնարկել է Պուտինի հանդիպումը Ուիթկոֆի և Քուշների հետ. ՌԴ նախագահն առաջարկել է հումանիտար առաքելություն կազմակերպել Կոնստանտինովկայում
Բոլորը

Կաշառքների ու վարչական ռեսուրսի չարաշահման դեմ միջոցների ձեռնարկումը անհրաժեշտ է հասարակության հավատն ու վստահությունը մեծացնելու համար, սակայն դրանք այն միջոցներն են, որ կարող են ձեռնարկել միայն Հայաստանի կառավարությունն ու իրավապահ կառույցները: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը՝ պատասխանելով «ՍԱՍ-ի ժողովի» գործի կարճման մասին «Ազատության» հարցին:

«Միացյալ Նահանգների դեսպանատունը ապրիլի 14-ին ողջունել էր Hayastan 24 կայքում հրապարակված նյութի վերաբերյալ քննություն սկսելու՝ Հայաստանի գլխավոր դատախազության հայտարարությունը: Դեսպանատունը խիստ մտահոգիչ էր համարել Hayastan 24-ի այդ հրապարակումը, որը մամուլում ստացավ «ՍԱՍ-ի ժողով» անունը: Սեպտեմբերի 8-ին հայտնի դարձավ, որ Հատուկ քննչական ծառայությունը կարճել է այս գործը՝ հանցակազմի բացակայության հիմքով: Ինչպե՞ս է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը մեկնաբանում աղմկահարույց այս գործի կարճումը», – այս հարցմանն ի պատասխան դեսպանատնից ստացված հաղորդագրությունում ասված է․

«Նախ մենք նորից շնորհավորում ենք Հայաստանի ժողովրդին ապրիլի 2-ի ընտրությունների առիթով, որին նախորդել էր տարբեր կուսակցությունների ու դաշինքների միջև լայն մրցակցության մի ժամանակահատված այնպիսի միջավայրում, երբ լրատվամիջոցներով հասանելի էին բոլոր տեսակի դիրքորոշումները:

Դոնոր կառույցների համատեղ ջանքերի շնորհիվ քվեարկության օրը կիրառված տեխնիկական միջոցները թույլ տվեցին բարելավել հասարակության վստահությունը ընտրությունների անցկացման նկատմամբ:

Կաշառքների ու վարչական ռեսուրսի չարաշահման դեմ միջոցների ձեռնարկումը նույնպես անհրաժեշտ է հասարակության հավատն ու վստահությունը մեծացնելու համար, սակայն դրանք այն միջոցներն են, որ կարող են ձեռնարկել միայն ՀՀ կառավարությունն ու վերջինիս իրավապահ կառույցները»:

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: