Պետք է ներառված լինեին նաև ձմերուկն ու սեխը. Ավետիք Իշխանյանը՝ դատարան արգելված իրերի ցանկի մասին

Լուրեր

12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 17:59
«Պրովոկացիոն հայտարարություն եք անում», «Կամ խուժան եք, կամ գողական»․ դատախազը և Գալստանյանը վիճեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:50
Էրդողանը Փեզեշքիանի հետ հանդիպմանն Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է արել
12.11.2026 | 17:41
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց TRIPP զարգացման ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթը
12.11.2026 | 17:39
ԵՄ-ն նոյեմբերի 16-ին կհաստատի ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները
12.11.2026 | 17:30
Մեր թիմը հայտնի է բազմակարծությամբ. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:24
Գարեգին Բ-ի եղբայրը և եղբորորդին դատապարտվեցին ազատազրկման, բայց նրանց նկատմամբ փորձաշրջան նշանակվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:23
Հույսներդ կտրեք` 300 հազար ադրբեջանցիներ չեն գալու Հայաստան. Չախոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:19
«Մանչեսթեր Յունայթեդը» մնաց առանց գլխավոր մարզիչի
12.11.2026 | 17:14
Կրեմլում մեկնարկել է Պուտինի հանդիպումը Ուիթկոֆի և Քուշների հետ. ՌԴ նախագահն առաջարկել է հումանիտար առաքելություն կազմակերպել Կոնստանտինովկայում
Բոլորը

Փաստաբանների հավաք-քննարկմանը ներկա է մոտ 25 փաստաբան: Փաստաբան Երվանդ Վարոսյանն իր խոսքում անդրադարձավ վերջին շրջանում փաստաբանների խուզարկությունների դեպքերին՝ նկատելով, թե արդյոք հարկավո՞ր է փաստաբանների զննությունը և երբևէ եղե՞լ է դեպք, երբ փաստաբանը ցանկացել է օժանդակել իրավախախտմանը կամ հանցագործությանը:

Փաստաբան Տիգրան Աթանեսյանն էլ հավելեց, թե արգելված իրերի ցանկը կարելի է համարել «Քոմեդի քլաբի» քննարկման առարկա, քանի որ տպավորություն է, որ փաստաբաններն ամեն օր շյուղ են տանում դատարաններ:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն էլ հեգնեց, թե արգելվող իրերի ցանկում պետք է ներառված լինեին նաև ձմերուկն ու սեխը:

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը ևս իր վրդովմունքը հայտնեց փաստաբանների խուզարկության երևույթի դեմ՝ առաջարկելով այս մեկօրյա գործադուլով չբավարարվել և շարունակել բողոքի ակցիաները:

Իսկ փաստաբաններից Գրիշա Բալասանյանն էլ նկատեց, որ դատարան մուտք գործելիս ենթարկվել է զննության, այլ ոչ թե խուզարկության, ուստի բարձրացրեց այն հարցը, որ փաստաբանների նկատմամբ տարբերակված մոտեցում է գործում: Ապա հարց բարձրացրեց, թե ինչու բազմամյա աշխատանքային փորձ ունեցող փաստաբանները նման նվաստացուցիչ խուզարկության ենթարկվեն, իսկ օրինակ ինքը զննվի:

Հավաք-քննարկմանը ներկա է նաև քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին, փաստաբան Տիգրան Աթանեսյանը ներողություն խնդրեց վերջինիցս՝ հիշեցնելով, որ փաստաբաններից մեկի կողմից վիրավորական գրառում է արվել Գասպարիի հասցեին:

 

Նշենք, որ հավաք-քննարկումն այս պահին շարունակվում է:

 

Սեդա Ղուկասյան