Թավշյա հեղափոխությունից հետո վարչապետի աշխատակազմի ավտոմեքենաների զգալի մասը  Խաչատուր Սուքիասյանի «Սիլ ինշուրանս»-ն է ապահովագրում

Լուրեր

20.09.2026 | 19:21
Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տարել շախմատի համաշխարհային օլիմպիադայում
20.09.2026 | 18:53
Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
20.09.2026 | 18:33
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի Ստեփանավանում կայանալիք ՏԻՄ ընտրություններին
20.09.2026 | 17:58
Հրդեհ Արտաշիսյան փողոցում. 12 բնակչի տարհանել են
20.09.2026 | 17:36
Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է եղել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը
20.09.2026 | 16:59
Ձերբակալվել է հարսանեկան արարողության ժամանակ գազային ատրճանակից կրակոց արձակած անձը
20.09.2026 | 16:43
ՇՄ նախարարը Կանադայի իր գործընկերոջ հետ քննարկել է COP17-ի նախապատրաստական աշխատանքները
20.09.2026 | 15:55
Մանկատան երեխային ծեծի ենթարկած դայակի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը
20.09.2026 | 15:28
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը
20.09.2026 | 14:46
Սեն-Պիեռ և Միքելոնը կմնա Ֆրանսիայի կազմում՝ չնայած Թրամփի հրապարակած քարտեզին․ Մակրոն 
20.09.2026 | 14:06
Իրանի պայմանները չկատարելու դեպքում ԱՄՆ-ը չի կարողանա բացել Հորմուզի նեղուցը․ Իրանի խորհրդարանի նախագահ
20.09.2026 | 13:58
Ստամբուլում մահացել է Ռիչարդ Կիրակոսյանը
20.09.2026 | 13:33
Վաղը քառօրյա այցով Չինաստանից պատվիրակություն կայցելի Հայաստան
20.09.2026 | 13:00
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 20-ի դրությամբ
20.09.2026 | 12:34
ՀՀ Անկախության տոնին արգելոցները և արգելոց-թանգարանները կաշխատեն փոփոխված աշխատանքային գրաֆիկով
Բոլորը

Թավշյա հեղափոխությունից հետո մեկ անձից կատարվող գնումներում մատակարարների փոփոխություններ են եղել:  Մասնավորապես, վարչապետի աշխատակազմի ավտոմեքենաների ապահովագրման մի զգալի մասն  անցել է «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ընկերությանը, որը  պատկանում է գործարար Խաչատուր Սուքիասյանին: Նա հեղափոխության աջակիցներից է, այդ մասին հայտարարել է իր մի քանի հարցազրույցներում:

«Մեկ անձից կատարվող գնումների» ցանկից տեղեկացանք, որ վարչապետի աշխատակազմը 2019 թվականի փետրվարի 1-ին «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ի հետ 3 մլն 745 հազար դրամի պայմանագիր է կնքել, որի շրջանակներում ԱՊՊԱ ծառայություն է մատուցվել  87 ավտոմեքենայի:

Ընթացիկ տարվա մայիսին 11 ավտոմեքենայի ԱՊՊԱ-ի պայմանագիր է կնքվել «Արմենիա Ինշուրանս» ընկերության հետ: Պայմանագրի արժեքը կազմել է ընդամենը 198 հազար դրամ:

2018 թվականին վարչապետի աշխատակազմի 90 ավտոմեքենայի ԱՊՊԱ-ն ևս իրականացրել է «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ընկերությունը: Ծառայության համար վճարվել է 2 մլն 313 հազար դրամ: Ծառայությունների մատուցման պայմանագիրը կառավարության և «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ընկերության միջև կնքվել է 2018 թվականի սեպտեմբերին՝ հեղափոխությունից չորս ամիս անց:

2018-ի առաջին կիսամյակում, սակայն, վարչապետի աշխատակազմի ավտոմեքենաների ԱՊՊԱ-ն իրականացրել է նաև «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ընկերությունը: 1 մլն 249 հազար դրամի շրջանակներում իրականացվել է 89 ավտոմեքենայի ապահովագրություն: Այս պայմանագրով ծառայությունների մատուցման ժամկետները եղել է 2018-ի մայիսից մինչ հուլիս:

Նշենք, որ մամուլի բազմաթիվ հրապարակումներում  «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ը կապվում է Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի անվան հետ: Սակայն պետական ռեգիստրի տվյալների համաձայն ընկերության հիմնադիրները Հովիկ Շահինյանն ու Վահան Գաբրիելյանն են:

Հավելենք, որ 2018-ին՝ մինչ իշխանափոխությունը, վարչապետի աշխատակազմի ավտոմեքենաների ապահովագրման գործում ներգրավված է եղել նաև «Ինգո Արմենիա» ընկերությունը, բայց զգալի քիչ ծավալով: Այս ընկերությունը ծառայություններ է մատուցել 813 հազար դրամի շրջանակներում, իսկ 2017-ին՝ 970 հազար դրամի: «Ինգո Արմենիա» ընկերությունն առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանի անվան հետ է կապվում:

2017-ին վարչապետի աշխատակազմի ավտոմեքենաների զգալի մասի  ԱՊՊԱ-ն իրականացրել է «Նաիրի Ինշուրանս» ընկերությունը: 1 մլն 100 հազար դրամի շրջանակներում իրականացվել է  23 ավտոմեքենայի ԱՊՊԱ:  2017թ․-ին կառավարության 14 ավտոմեքենա ապահովագրվել է «Ռոսգոստրախ Արմենիա» ընկերության կողմից՝ 500 հազար դրամով:

Հավելենք, որ «Սիլ ինշուրանս»-ը 2018 թվականի փետրվարից ապրիլն ընկած ժամանակահատվածում 550 հազար դրամի շրջանակներում ԱՊՊԱ ծառայություններ է մատուցել նաեւ նախագահի աշխատակազմին: 2018 թվականին նախագահի աշխատակազմի մեքենաներն ապահովագրել է նաեւ «Ռեսո» ապահովագրական ընկերությունը՝ 640 հազար դրամի:

2017-ին նախագահի աշխատակազմի մեքենաների ապահովագրությունն արժեցել է 2 մլն 213 հազար դրամ, որն իրականացրել է «Սիլ ինշուրանս»-ը:

Նարեկ Կիրակոսյան