Ֆլորիդայի հայ համայնքը անվնաս է. VOA

Լուրեր

12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 17:59
«Պրովոկացիոն հայտարարություն եք անում», «Կամ խուժան եք, կամ գողական»․ դատախազը և Գալստանյանը վիճեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:50
Էրդողանը Փեզեշքիանի հետ հանդիպմանն Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է արել
12.11.2026 | 17:41
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց TRIPP զարգացման ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթը
12.11.2026 | 17:39
ԵՄ-ն նոյեմբերի 16-ին կհաստատի ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները
12.11.2026 | 17:30
Մեր թիմը հայտնի է բազմակարծությամբ. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:24
Գարեգին Բ-ի եղբայրը և եղբորորդին դատապարտվեցին ազատազրկման, բայց նրանց նկատմամբ փորձաշրջան նշանակվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:23
Հույսներդ կտրեք` 300 հազար ադրբեջանցիներ չեն գալու Հայաստան. Չախոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:19
«Մանչեսթեր Յունայթեդը» մնաց առանց գլխավոր մարզիչի
12.11.2026 | 17:14
Կրեմլում մեկնարկել է Պուտինի հանդիպումը Ուիթկոֆի և Քուշների հետ. ՌԴ նախագահն առաջարկել է հումանիտար առաքելություն կազմակերպել Կոնստանտինովկայում
12.11.2026 | 17:04
Գարեգին Բ-ի եղբոր և եղբորորդու գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

«Եկեղեցին, փառք Աստծո, կանգուն է իր խաչով», – հայր Վարդան Ջուլֆայանը Ֆլորիդայի Սբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվն է: Անցած Իրմա ծովամրրիկին հայր Վարդանը շատերի նման պատսպարվել էր տանը, ընտանիքի՝ կնոջ եւ երեխայի հետ միասին. փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

Նախնական տվյալներով ծովամրրիկը լուրջ վնասներ է պատճառել, խլելով 12 մարդու կյանք: Ֆլորիդայի հարավ-արեւելյան ափում, որտեղ գտնվում է եկեղեցին, ավերածությունները լուրջ չեն՝ ընկած ծառեր, վնասված ավտոմեքենաներ եւ ապակիներ: Հայր Վարդանն արդեն խոսել է տեղի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչների հետ.

«Ամեն մարդ, փառք Աստծո, ապահով է, այնպես որ իրապես մեր աղոթքը շարունակում ենք առ Աստված, որ մարդիկ վնասներ կրած չլինեն, ամեն մարդ ապահով լինի»:

Վարդան Ջուլֆայանի խոսքով, փոթորիկը շարունակվեց շաբաթ երեկոյից մինչեւ կիրակի գիշեր: Չնայած կանխատեսումների, Իրմա ծովամրրիկի պատճառած վնասները շատ ավելի քիչ էին՝ ու թեեւ գրանցված են մարդկային զոհեր, լայնածավալ աղետից հնարավոր եղավ խուսափել:

Թեթեւ վնասներ կան նաեւ Սբ Մարիամ Աստվածածին եկեղեցու շրջանում, չնայած ինքը եկեղեցին կարծես թե չի տուժել, պատմում է հայր Վարդանը՝ ցույց տալով եկեղեցին.«Սա մեր եկեղեցին է, գմբեթը, խաչը կանգուն են, եկեղեցին կանգուն է»:

«Շատ ծառեր շրջվել են: Այդ ուղղությամբ որոշ աշխատանքներ պետք է կատարենք: Ինչպես Միքայելս էր ասում՝ պապա՛, նոր ծառե՞ր պիտի տնկենք սրանց փոխարեն, ասացի, անշուշտ, կտնկենք, կհավաքենք եւ մեր եկեղեցու շուրջը դարձյալ կփորձենք գեղեցկացնել»:

Այս կիրակի տեղի հայ համայնքը հավաքվելու է Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցում նշելու Խաչի տոնը՝ Խաչվերացը, ինչպես նաեւ միասնական ուժերով բարեկարգելու եկեղեցու տարածքը: