Ռուսաստանը Թրամփին հրավիրել է Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակին նվիրված տոնակատարությանը

Լուրեր

28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
Բոլորը

Ռուսաստանն ԱՄՆ նախագահ  Դոնալդ Թրամփին 2020թ․ մայիսին հրավիրել է Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված տոնակատարությանը։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի  օգնական  Յուրի Ուշակովը․ փոխանցում է Lenta.ru-ն։ Նրա խոսքով՝ Թրամփը դրական է արձագանքել։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ նշել է, որ  մոտակա օրերին ԱՄՆ նախագահին պաշտոնական հրավեր կուղարկվի։

Նշենք, որ 2019 թվականին Մոսկվայի Կարմիր հրապարակում Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 74-ամյակին նվիրված տոնակատարությանն արտերկրյա ղեկավարներ չէին հրավիրվել, քանի որ Կրեմլից հայտնել էին, թե օրը հոբելյանական չէ։  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի  մամուլի քարտուղարը հայտարարել էր, որ այլ երկրերի ղեկավարներ հրավիրվում են միայն հոբելյանական տոնակատարությունների դեպքում։

Հիշեցնենք, որ այսօր Ճապոնիայի Օսակա քաղաքում` G20 գագաթնաժողովի շրջանակում կայացել է ԱՄՆ և ՌԴ նախագահների հանդիպումը։

 

Նելլի Մելքոնյան