Անցումային արդարադատությունը չի կարող կապ ունենալ սեփականության վերաբաշխման հետ. Տիգրան Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի հետ

– Պարո՛ն Խաչատրյան, ռուս-վրացական լարված հարաբերությունները կարո՞ղ են տնտեսական, ճանապարհատրանսպորտային խնդիրներ առաջացնել Հայաստանի համար, ինչպես եղավ 2008թ. ռուս-վրացական պատերազմի ժամանակ, երբ մեր երկրում վառելիքի ու հացահատիկի խնդիր էր առաջացել։

– Մենք հուսով ենք, որ դրան չի հասնի, և մեր հարևան բարեկամները կկարողանան գտնել լուծումներ, որ սահմանները չփակվեն: Մենք մեծ ծավալներով կապված ենք ԵՏՄ շուկաների հետ՝ մեր արտահանման 1/3-ն արժեքային արտահայտությամբ գնում են այդ շուկաներ։

– Հիմնականում՝ Ռուսաստան…

– Դա պետք է հարաբերական ընկալել երկու պատճառով: Նախ՝ բնակչության թվաքանակով ՌԴ-ն, ԵՏՄ մյուս երկրների համեմատ, ունի գերակշիռ բնակչություն։ Կա նաև կարծիք, որ որպես առաջնային արտահանման երկիր՝ դա ՌԴ-ն է, հետո որոշակի խմբաքանակներ գնում են այնտեղից, բայց դա մեր վիճակագրության մեջ արտացոլված չէ:

– Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տնտեսական հեղափոխության մեկնարկն ազդարարեց նոր Կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ՝ փետրվարին։ Մինչև հիմա հեղափոխական ի՞նչ ծրագիր, ի՞նչ բարեփոխում է իրականացվել։

– Կարևոր է սահմանել վարչապետի կողմից հաղթահարված տնտեսական հեղափոխության բանաձևը՝ դա անհատի վերափոխումն է, դա այն է, որ յուրաքանչյուր քաղաքացի, ձեռնարկատեր, ով ցանկանում է իր գաղափարներն իրականություն դարձնել, հավատա, որ կարող է դա անել, կարողանա ձևակերպել այն խնդիրները, որ նկատում է, այդ հարցերն ուղղել Կառավարությանը, պահանջել լուծումներ։ Մենք բոլոր նման դեպքերում խնդիրները դասակարգում ենք, և մեր բարեփոխումների ընթացքն այնպիսին է, որ նկատված խնդիրները լուծում ստանան հենց համակարգային հարթության մեջ։

– Նոր իշխանությունները նույնպես, նախկինների նման, երբեմն հայտարարում են, թե Հայաստանը կարող է ընդօրինակել Սինգապուրի զարգացման մոդելը։ Սինգապուրի հեղափոխական վարչապետ Լի Կուան Յուն բավականին կոշտ և արմատական մեթոդներ կիրառեց, որը երբեմն հակասում էր ժողովրդավարությանը և հասավ լավ արդյունքի։ «Զարգացող երկրում պետք է զոհաբերվեն մի շարք ազատություններ»,- ասել էր նա։ Հեղափոխական ի՞նչ մեթոդներ եք մտադիր կիրառել, որ Հայաստանի տնտեսությունը զարգանա։

– Կարծում եմ՝ նման մեթոդներ օգտագործելու ճիշտ ճանապարհն այն է, որն իրականացվում է ՀՀ վարչապետի կողմից՝ դա շատ բարձր պահանջ ներկայացնելն է Կառավարության բոլոր անդամներին իրենց պարտականությունները կատարելու առնչությամբ։ Կարծում եմ, որ եթե կան արտառոց մեթոդներ գործող Կառավարության ու վարչապետի օրակարգում, ապա դրանք բարձր պահանջներն են յուրաքանչյուրի անելիքների նկատմամբ։

– Կարծիք կա, թե անցումային արդարադատությունը նաև սեփականության վերաբաշխման համար է ներդրվում։ Հնարավո՞ր է այդ ինստիտուտի ներդրման արդյունքում նման երևույթներ լինեն։

– Կարծում եմ՝ այդպիսի պահանջը կամ մոտեցումը համակարգի նկատմամբ վստահության բարձրացումն է։ Եթե հասարակությունն արդարության ու արդարադատության նկատմամբ չունենա բարձր վստահություն, չի կարող երկարաժամկետ պլաններ կազմել և դրանց իրականացման ուղղությամբ ներդրումներ կատարել։ Նման կարծիքներն իրականության հետ որևէ առնչություն չունեն։

– Մտահոգություններ կան, թե ներդրումների վիճակը վատ է, իշխանությունները հակառակ տեսակետն են հայտնում։ Այնուամենայնիվ, Հայաստանում ներդրումները նվազո՞ւմ են, և ինչո՞ւ են նվազում։

– Չեն նվազում։ Ներդրումները ցածր են, բարձր չեն այնպես, ինչպես մենք ցանկանում ենք։ Եվ մենք կարծում ենք, որ առաջիկա 5 տարիներին դրանք պետք է ավելանան ու ավելանան։ Ներդրումները ՀՆԱ-ի նկատմամբ կազմում են շուրջ 17 տոկոս, Կառավարությունն ասել է, որ պետք է լինեն առնվազն 23 տոկոս: Օտարերկրյա ներդրումներն են ցածր՝ ՀՆԱ-ի 2.5 տոկոս, անելու ենք ամեն ինչ, որ քառապատկվի:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան