Օսակայում տեղի է ունեցել Պուտին-Թրամփ հանդիպումը

Լուրեր

08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
Բոլորը

Ճապոնիայի Օսակա քաղաքում, G20 գագաթնաժողովի շրջանակում, տեղի է ունեցել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպումը:

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ հանդիպումից առաջ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը տեղեկացրել է, որ երկու երկրների ղեկավարների քննարկումը ներառելու է առևտրին, զինաթափմանը և պաշտպանությանն առչվող հարցեր։

ՏԱՍՍ-ի տեղեկություններով էլ՝ նախագահներն ընդգծել են, որ հանդիպումը լավ հնարավորություն է՝ Հելսինկիում սկսված քննարկումը շարունակելու համար։ Նրանք նշել են, որ երկու երկրների միջև հարաբերությունների բարելավումն ինչպես իրենց շահերից է բխում, այնպես էլ այլ երկրների։

«Հելսինկիում հանդիպումից հետո մենք վաղուց չենք տեսնվել։ Մեր անձնակազմերն աշխատել են և մեզ լավ հնարավորություն են տվել՝ շարունակել այն, ինչի մասին պայմանավորվել ենք Հելսինկիում»,- նշել է Վլադիմիր Պուտինը։

Հանդիպման ընթացքում երկու երկրների առաջնորդները շարունակել են սպառազինության վերահսկման մասին բանակցությունները։ ԱՄՆ նախագահը կարծիք է հայտնել, որ սպառազինության վերահսկման ժամանակակից համակարգի մեջ նաև Չինաստանին պետք է ընդգրկել։

Սպիտակ տան տեղեկություններով՝ Պուտինն ու Թրամփը քննարկել են նաև Սիրիային, Ուրկաինային, Իրանին և Վենեսուելային վերաբերող հարցեր։

Նախագահների հանդիպումը նախատեսված մեկ ժամից մի փոքր ավել է տևել։

Հիշեցնենք, որ երկու օր առաջ՝ հունիսի 26-ին Կրեմլում հայտնել էին Պուտին-Թրամփ սպասվող հանդիպման մասին։

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների վերջին հանդիպումը դեկտեմբերին Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում էր՝ կրկին G20 գագաթնաժողովի ընթացքում, որտեղ նրանց շփումը կարճ էր տևել։ Մինչ այդ, ԱՄՆ նախագահը չեղարկել էր ամբողջական ձևաչափով նախատեսված հանդիպումը՝ Կերչի նեղուցում տեղի ունեցածի պատճառով։ Բացի այդ՝ երկու երկրների նախագահները նախորդ տարի Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովն էին անցկացրել։

Նելլի Մելքոնյան