Դուք պետք է ստեղծեք այն դաշտը, որտեղ չեն լինի գերիշխող դիրք ունեցողներ. Գևորգ Պապոյանը՝ էդգար Ճաղարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Տարիներ շարունակ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն անընդհատ պնդում էր, որ Հայաստանում մենաշնորհներ չկան, ով ինչ ցանկանում է կարող է ներմուծել, գները նորմալ են, սակայն հեղափոխությունից հետո նույն Արտակ Շաբոյանը զեկույց ներկայացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և հայտնեց, որ մեր երկրում մրցակցության ազատականացման շնորհիվ շաքարավազի գինը 390 դրամից իջել է 285 դրամի․ հիշեցնեմ, որ  դա նույն Արտակ Շաբոյանն էր, որն ԱԺ ամբիոնից 5 տարի շարունակ պաշտպանել է շաքարավազի 390 դրամ գինն ու մոնոպոլիաները։

Այս մասին այսօր Ազգային ժողովում ՏՄՊՊՀ անդամի թեկնածուի քննարկման ժամանակ ասաց Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ նշելով, որ այդ կառույցի դերը շատ է կարևորում և հույս ունի, որ այլևս այս հանձնաժողովի վրա որևէ ճնշում չի լինելու և հանձնաժողովը կարողանալու է կարգավորել  մրցակցության պաշտպանությունը՝ դաշտ բերելով նոր խաղացողներ։

«Դուք պետք է ստեղծեք այն դաշտը, որտեղ չեն լինի գերիշխող դիրք ունեցողները, նրանք կպատժվեն օրենքով սահմանված կարգով»,- ասաց  Պապոյանը։

Հիշեցնենք, որ ՏՄՊՊՀ անդամի համար վարչապետ Փաշինյանը երկու տարի ժամկետով առաջադրել է Էդգար Ճաղարյանի թեկնածութունը, որը, ի դեպ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց, որ ինքը դեմ չէ, որ լինեն գերիշխող դիրք զբաղեցնողներ։

Մանրամասները՝ տեսանյութում։