«Դեմ չեմ, որ լինեն գերիշխող դիրք զբաղեցնողներ». ՏՄՊՊՀ հանձնաժողովի անդամի թեկնածուն՝ պատգամավորին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.11.2026 | 09:28
Հոռոմ գյուղում վթարային ջրանջատում է
29.11.2026 | 09:00
Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել Ռումինիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:44
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
29.11.2026 | 08:19
RAF. Արման Ծառուկյանը պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:00
Հայաստանի 7 մարզերի 12 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում
28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.11.2026 | 17:41
Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է
Բոլորը

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի թեկնածու Էդգար Ճաղարյանից ԲՀԿ խբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն այսօր հետաքրքրվեց, թե ինչ քայլեր պետք է կիրառել մոնոպոլիաների դերի նվազման համար։

«Ի՞նչ եք պատրաստվում անել, որ մոնոպոլիաների դերը նվազի և որևէ տնտեսվարող գերիշխող դիրքը չչարաշահի: Եթե հայտ եք ներկայացնում այդ կառույցում աշխատելու, պետք է հիմնավորված կարծիք կամ որոշում ունենաք այդ խնդրի վերաբերյալ», – ասաց Սերգեյ Բագրատյանը։

Պատգամավորի հարցին ի պատասխան՝ Էդգար Ճաղարյանն ասաց, որ անբարեխիղճ մրցակցության բոլոր դրսևորումները պիտի բացառվեն:

«Ես ինքս դեմ չեմ նրան, որ լինեն գերիշխող դիրք ներկայացնող կազմակերպություններ, դրանք պայմանավորված են տարբեր գործոններով, այսինքն՝ մարդն այդ գործում հաջողվել է, շահույթ քիչ է ակնկալում և արդյունքում դարձել է գերիշխող, բայց հենց գերիշխող դիրք ունեցող կազմակերպությունները պիտի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ամենօրյա տեսադաշտում լինեն, ամենօրյա ուշադրության կենտրոնում, որպեսզի որևէ վայրկյան իրենց գերիշխող դիրքը չչարաշահեն», – ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում: