Թրամփը խոստացել է հզոր՝ ոչնչացնող հարված հասցնել Իրանին

Լուրեր

08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ի դեմ Իրանի ցանկացած հարվածին Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը խոստացել է պատասխանել հզոր՝ ընդհուպ ոչնչացնող հարվածով:

«Ամերիկյան ինչ-որ բանի վրա Իրանի ցանկացած հարձակում կհանդիպի հզոր և ճնշող ուժի: Որոշ ոլորտներում ճնշողը կնշանակի ոչնչացում»,- Twitter-ում գրել է ԱՄՆ նախագահը, հաղորդում է Euronews-ը:

Նա հավելել է, որ այլևս չկա ոչ մի «Ջոն Քերրի և Օբամա»՝ նկատի ունենալով իր նախորդին և նախկին պետքարտուղարին, որոնք 2015 թվականին Իրանի հետ միջուկային գործարք կնքեցին, իսկ Թրամփի որոշմամբ անցյալ տարվա մայիսին Վաշինգտոնը հրաժարվեց դրանից:

Թրամփն այս կերպ արձագանքել է Իրանի ղեկավարության և բարձրաստիճան զինվորականների նկատմամբ ամերիկյան պատժամիջոցներից հետո այդ երկրի նախագահ Հասան Ռոհանիի հայտարարությանը: Վերջինն ասել էր, թե ամերիկյան վարչակազմը «հոգեկան խանգարում» ունի:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հաստատել էր նախագահ Թրամփի ծրագրին հավատարմությունը: «Իրանի արտահայտությունները փոքր-ինչ մանկական են և ոչ հասուն, բայց իմացեք, որ Միացյալ Նահանգներն անսասան է»,- ասել է Պոմպեոն:

Նշենք, որ Իրանի և ԱՄՆ-ի՝ առանց այն էլ լարված հարաբերություններն առավել սրվեցին Թեհրանի կողմից ամերիկյան անօդաչու սարքը խոցելուց հետո: Դրանից հետո Թրամփը հայտարարեց, որ հավանություն է տվել Իրանին հարվածելուն, բայց վերջին պահին փոխել է միտքը: