Նոր պատժամիջոցները փակում են դիվանագիտական ուղին. Իրանի արձագանքը՝ Թրամփին

Լուրեր

08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
Բոլորը

Նախօրեին Վաշինգտոնում հայտարարվել էր, որ Իրանի և իրանական ղեկավարության նկատմամբ նոր պատժամիջոցներ են սահմանվում։ Դրանք, մասնավորապես, վերաբերում են Իրանի հոգևոր առաջնորդ և պետության ղեկավար այաթոլլա Ալի Խամենեիին: Պատժամիջոցները թույլ չեն տալու պետության հոգևոր առաջնորդին օգտվել ամերիկյան ֆինանսական համակարգից։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև Իրանի հրամանատարների նկատմամբ, հայտնում է euronews-ը:

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախտ Ռավանչին այս հարցի շուրջ Թեհրանի պատասխանն է ներկայացրել։

«Մենք չենք պատրաստվում ԱՄՆ-ի ճնշումներին ենթարկվել։ Մենք բոլորս ականատես ենք եղել մեր երկրի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանմանը։ Առողջ բանականությամբ և լավ հիշողությամբ ոչ մի մարդ չի գնա բանակցության, որի համար պայմանները չկան, ավելին, երբ դրանով քեզ սպառնում են»,- ընդգծել է իրանցի դիվանագետը:

Պատժամիջոցների ներդրմանն արձագանքել է նաև Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։ Նա հայտարարել է, որ Պարսից ծոցից զորքերի դուրսբերումը նաև Միացյալ Նահանգների շահերն է սպասարկում:

Այսօր առավոտյան էլ Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նոր հակաիրանական պատժամիջոցները մեկընդմիշտ փակում են դիվանագիտական ուղին։

Նելլի Մելքոնյան