Պետք է չեզոքացնել նախկին ռեժիմին սպասարկողների ազդեցությունը․ Հայկուհի Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
16.11.2026 | 20:00
Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 19:51
Բաքուն ՆԱՏՕ-ի հուսալի գործընկերն է․ Հաջիևը հայտարարել է՝ Ադրբեջանը պատրաստ է զարգացնել դաշինքի հետ գործընկերությունը՝ հանուն խաղաղ Հարավային Կովկասի
16.11.2026 | 19:33
Բուլղարիայի ափերի մոտ նավ է խորտակվել, որի անձնակազմում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Անցումային արդարադատության կիրառման ժամանակահատվածը որոշելիս պետք է հաշվի առնել, որ մենք, որպես ՀՀ-ի՝ անկախ պետություն դառնալ, խոսում ենք Խորհրդային միությունից հետո։ ՀՀ-ն, որպես հետխորհրդային պետություն, արդեն ձախողել է այդ միջոցը, որը կչեզոքացներ կոմունիզի ազդեցությունը պետական ինստիտուտների ձևավորման գործում»,- «Ի՞նչ կառուցվածք պետք է ունենան անցումային արդարադատության մարմինները Հայաստանում և որո՞նք են դրանց գործունեության ժամկետային սահմանները» թեմայով քննարկմանն ասաց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը։

Ըստ իրավապաշտպանի՝ Հայաստանի անկախությունից հետո չառողջացած վիճակը վերաճել է հովանավորչական քաղաքականության միջավայրի, որը ձևավորել է միանձնյա, նախագահական բրգաձև կառավարման համակարգ, որտեղ հարաբերությունները զարգացել են խմբային շահեր սպասարկող խմբավորումների միջոցով։

«Այդ համակարգը սպասարկել է բրգի վերևում գտնվող խմբին՝ տարբեր մեխանիզմներով։ Պետական ինստիտուտները կրել են ֆորմալ բնույթ։ Առնվազն մինչև 2017 թվականը և 2018-ի ապրիլը Հայաստանը համարվել է որպես հիբրիդային կառավարման համակարգ ունեցող երկիր, որտեղ իրականում գործում է ավտորիտար կառավարման համակարգ։ Սա ոչ թե ձևավորվել է վերջին 5-10 տարիներին, այլ ձևավորվել է ՀՀ անկախացումից հետո, զուտ այն պատճառով, որ կոմունիստական հասարակարգի ժառանգությունը չի չեզոքացվել։ Պետք է չեզոքացնել նախկին ռեժիմին սպասարկող անձնակազմի ազդեցությունը, որը կարող է խոչընդոտել հետագա ժողովրդավարացմանը»,- ասաց տիկին Հարությունյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան