Թուրքիայի 615 պետական պաշտոնյա Գերմանիա է դիմել՝ ապաստանի խնդրանքով

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2016թ. հուլիսի 15-ի պետական հեղաշրջման փորձից հետո ապաստան ստանալու նպատակով Թուրքիայից Գերմանիային է դիմել 615 պետական ծառայող: Թուրքական «ntv.com.tr» լրատվակայքի տեղեկացմամբ՝ այս մասին գերմանական «Rhein Zeitung» թերթի հետ զրույցում տեղեկացրել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մայզիերեն:

Դիմողներից 250-ը ունի դիվանագիտական, 365-ը՝ ծառայողական անձնագիր: Այս տվյալները ներառում են նաև թուրք պաշտոնյաների ընտանիքի անդամներին և վերաբերում են մինչև 2017թ. օգոստոս եղած ժամանակահատվածին:

Հայտնի է նաև, որ մինչև 2017թ. մայիս ապաստանի խնդրանքով Թուրքիայից Գերմանիային էր դիմել դիվանագիտական և հատուկ անձանգիր ունեցող 414 քաղաքացի:

Գերմանիայի ՆԳՆ-ի տվյալների համաձայն՝ ավելացել է նաև ընդհանուր առմամբ Գերմանիայից  ապաստան խնդրող թուրքերի թիվը: Այսպես, 2017թ. հուլիսին Թուրքիայից ստացվել է ապաստանի 620 դիմում, հունիսին՝ 433, մայիսին՝ 498: Հուլիսին բավարարվել է այդ դիմումների 22 տոկոսը այն դեպքում, երբ մայիսին դրական պատասխան էր տրվել դիմողների միայն 8.7 տոկոսին:

Օգոստոսին գերմանական «Die Welt» թերթում տեղ գտած տեղեկության համաձայն՝ Գերմանիայից ապաստան խնդրողների մեջ են նաև Թուրքիայի բարձրաստիճան անվտանգության աշխատակիցներ և ազգային հետախուզական ծառայության մեկ բարձրաստիճան ներկայացուցիչ:

Ընդհանուր առմամբ, 2016թ. հուլիսի 15-ից մինչև 2017թ. օգոստոս ապաստանի խնդրանքով Գերմանիային է դիմել Թուրքիայի ավելի քան 6.700 քաղաքացի: