Պատրիարքական ընտրություններին ընդառաջ Թուրքիայի հայ համայնքում սոցհարցում կանցկացվի

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի հայ համայնքում պատրիարքական ընտրությունների անցակցման ջատագով«Տեսակետների հարթակը» ընտրություններից առաջ համայնքում սոցհարցում կանցկանցի: 

«Ակօս» շաբաթաթերթը զրուցել է խմբի անդամների հետ և մանրամասներ ներկայացրել սպասվող սոցհարցման մասին:

«Düşünce Platformu»-ը սոցհարցումն անցկացնելու համար պայմանավորվածություն է ձեռք բերել հետազոտություններ իրականացնող KONDA ընկերության հետ: Սոցհարցումը կսկսվի սեպտեմբերի կեսերից: «Düşünce Platformu»-ի  անդամները հույս ունեն վերջնական  արդյունքների մասին հանրությանն իրազեկել հոկտեմբերի վերջին: Նախատեսվում է հարցմանը ներգրավել համայնքի շուրջ 1000 անդամի:

Հարցման նպատակն է պարզել հայ համայնքի տեսակետը՝ պատրիարքի և պատրիարքության, համայնքի համար կարևոր հարցերի շուրջ,  և սպասելիքները պատրիարքի թեկնածուներից ու ապագա պատրիարքից: Ըստ «Düşünce Platformu»-ի ներկայացուցիչների՝ այս տեսանկյունից սոցհարցումը կարևոր է ոչ միայն իրենց և համայնքի, այլև պատրիարքի թեկնածուների համար:

Հարցերը դասակարգված են 4 խմբի  մեջ.

1. Հարցեր, որոնց նպատակն է տեղեկություններ ստանալ տարիքային խմբերի, սոցիալական կարգավիճակի և այլնի վերաբերյալ:
2. Հարցեր հայկական ինքնության և հայ համայնքի խնդրիների վերաբերյալ:
3. Հարցեր համայնքի կյանքում պատրիարքի և պատրիարքարանի դիրքի, գործառույթների մասին:
4. Հարցեր պատրիարքական ընտրության գործընթացի և դրանից հետո զարգացումների մասին:

Նշվում է, որ հարցերի բավականին լայն շրջանակի շնորհիվ հնարավոր կլինի պատկերացում կազմել համայնքի սոցիալական դրության, տարիքային խմբերի, հայերենի իմացության մակարդակի մասին, ինչպես նաև բացահայտել, թե համայնքում ինչ են մտածում հայ լինելու և դրա պահանջների, համայնքի կարևորագույն խնդիրների, ապագայի և նմանատիպ հարցերի շուրջ: