Կանադայի արևմուտքում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 9.000 մարդ լքել է տները

Լուրեր

08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
Բոլորը

Կանադայի արևմտյան Ալբերտա նահանգում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 9.000 մարդ հարկադրված է եղել լքել տները: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով շրջանի հակահրդեհային ծառայությունը:

Այս նահանգում անտառներն այրվում են մայիսի կեսերից, կրակը շարունակում է տարածվել շոգ և չոր եղանակի պատճառով: Շրջանում հրդեհի 27 օջախ է գրանցվել, մեծ մասը՝ նահանգի հյուսիսում: Միայն վերջին մեկ օրվա ընթացքում այստեղ 10 նոր անտառային հրդեհ է առաջացել:

Հրդեհաշիջման աշխատանքներին ավելի քան 1.200 հրշեջ է մասնակցում, այդ թվում՝ Բրիտանական Կոլումբիա, Նոր Շոտլանդիա և Օնտարիո նահանգներից: Ալբերտայի հակահրդեհային ծառայության տվյալներով՝ որոշ օջախների բարդության բարձրագույն աստիճան է տրվել:

Տները լքել են Ալբերտայի մի քանի տասնյակ բնակավայրերի բնակիչներ: Տարհանումը սկսվել է դեռևս մայիսի վերջին: