Անհետաձգելի անհրաժեշտություն է դարձել ֆինանսավորվող բոլոր ծրագրերի մոնիթորինգի իրականացումը. ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը՝ ՀՀ-ում ԵՄ դրամաշնորհների չարաշահման առնչությամբ

Լուրեր

12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
Բոլորը

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը հայտարարություն է տարածել ՀՀ-ում ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում կոռուպցիայի և խարդախության փաստերի առնչությամբ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Մենք ողջունում ենք Հայաստանում ԵՄ պատվիրակության քայլերն` ուղղված օրինախախտումների և հանցագործությունների բացահայտմանը:

Միջազգային կազմակերպությունները և, մասնավորապես, Եվրոպական միությունը` որպես Հայաստանին ամենամեծ ֆինանսական օժանդակությունը ցուցաբերող կառույց, անգնահատելի աջակցություն են ցուցաբերում երկրում ամենատարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացմանը: Դրանց արդյունավետ և հետևողական իրականացմանն են նպաստում նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունները։

Ցավոք, հատկացված միջոցների նկատմամբ անբարեխիղճ և անպատասխանատու վերաբերմունքի դեպքերը ստվեր են գցում ինչպես ՔՀԿ-ների, այնպես էլ Եվրոպական միության կողմից այդ ուղղությամբ կատարվող հսկայական աշխատանքի վրա: Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև հարաբերությունների խորացմամբ ոչ շահագրգիռ որոշակի շրջանակներ օգտվում են նման դեպքերից` հայաստանյան քաղաքացիական հասարակությանը, Եվրամիությանը և ԵՄ-Հայաստան համագործակցությունը վարկաբեկելու նպատակով։

Որպես ոչ կառավարական կազմակերպությունների միավորում, որի համար ՀՀ-ԵՄ համագործակցությունն անվերապահ առաջնահերթություն է, ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը վճռականորեն կողմ է օրինախախտումների կոնկրետ դեպքերի լիարժեք հետաքննությանը, արդար և անկողմնակալ դատավարությանը և մեղավորների հանդեպ իրավական համարժեք միջոցների կիրառմանը:

Միևնույն ժամանակ կարծում ենք, որ Եվրոպական միությունը պետք է ավելի հետևողական լինի պետական և հասարակական ինստիտուտներին տրամադրվող միջոցների արդյունավետ  ծախսման, պոտենցիալ շահառուների նախորդ գործունեության ու նրանց արժեքային համակարգի ուսումնասիրության հարցերում։

Մասնավորապես, մենք համոզված ենք, որ անհետաձգելի անհրաժեշտություն է դարձել ֆինանսավորվող բոլոր ծրագրերի մոնիթորինգի իրականացումը անկախ և կոմպետենտ հասարակական կազմակերպությունների կողմից:

Մեծ ուշադրություն պետք է դարձվի դրամաշնորհային մրցույթների անցկացման ու դրամաշնորհառուների կողմից կազմակերպվող միջոցառումների թափանցիկությանը: Այդօրինակ մրցույթներում հաղթողներին որոշելիս, մեր կարծիքով, անհրաժեշտ է կարևորել հայտատու կազմակերպությունների «կենսագրությունը», նախկինում ծավալած գործունեության մեջ իրենց առաքելության հանդեպ դրսևորած հավատարմությունը: Այս ամենը հաշվի չառնելը նվազեցնում է իրականացվող ծրագրերի օգտակար գործողության գործակիցը, դանդաղեցնում քաղաքացիական հասարակության` որպես բարեփոխումների իրականացման շարժիչի ջանքերը և, ինչպես ցույց է տալիս ներկայումս ընթացող հետաքննությունը, հղի է կոռուպցիոն ռիսկերով:

Իր հերթին, ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը պարտավորվում է ինքնաքննադատաբար գնահատել իր դերը Հայաստանի քաղաքացիական հասարակության շրջանում առողջ մթնոլորտի ձևավորման հարցում։

Մենք պատրաստ ենք  առավելագույն ջանքեր գործադրել` թույլ չտալու Պլատֆորմի անդամ կազմակերպությունների կողմից անբարեխիղճ և անպատասխանատու վերաբերմունքի դրսևորումներ։ Մենք բաց ենք այս բոլոր ուղղություններով համագործակցության համար և պատրաստ ենք մեր ներդրումն ունենալ Եվրամիության կողմից հատկացված միջոցների չարաշահումների պատճառ հանդիսացող խնդիրների հետագա վերլուծության և վերացման գործում»: