Լյուստրացիան Հայաստանում ինչի՞ կարող է հանգեցնել

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մաքրազերծում՝ զոհաբերության միջոցով․ այսպես է վերծանվում «լյուստրացիա» տերմինը։ Սա քաղաքական գրաքննության տարատեսակ է, պրակտիկա, որն արտահայտվում է անձանց որոշակի շերտերի իրավունքների օրենսդրական սահմանափակմամբ, մասնավորապես` պետական պաշտոններ զբաղեցնելու, մասնագիտական գործունեությամբ զբաղվելու արգելքով, անձնական կյանքի անձեռնմխելիության սահմանափակմամբ:

90-ականներին լյուստրացիա է իրականացվել մի ամբողջ շարք երկրներում` Լեհաստանում, Չեխիայում, Սլովակիայում, Գերմանիայում, Հունգարիայում, Բուլղարիայում, Ալբանիայում, Մերձբալթյան երեք երկրներում` Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում: 2010-ին էլ լյուստրացիա իրականացվեց հարևան Վրաստանում: Հայաստանում նույնպես ժամանակ առ ժամանակ խոսվում է լյուստրացիայի մասին, անգամ 2011 թվականին ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը հանդես եկավ «Գաղտնազերծման մասին» օրենքի նախագծով, որի նպատակն էր գաղտնազերծել մինչև 1991թ. սեպտեմբերի 21-ի Հայաստանի անկախության հանրաքվեն նախկին ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կամ այլ երկրների հատուկ ծառայությունների հետ բացահայտ կամ գաղտնի հիմունքներով աշխատած կամ համագործակցած անձանց: Այս նախագիծը, սակայն, առաջացրեց քաղաքական և գիտական  էլիտայի մի մեծ հատվածի դիմադրությունը: Այսօր էլ Հայաստանում շատերը լյուստրացիան համարում են վտանգավոր`խուսափելով հնարավոր երկպառակություններից  կամ «եղբայրասպանությունից»: Պատճառը, թերևս, այն հանգամանքն է, որ Հայաստանը փոքր երկիր է, և այստեղ լյուստրացիոն գործընթացը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ:

Հատկապես վերջին օրերին, երբ բուռն կերպով քննարկվում է  մայրաքաղաքի մի շարք փողոցներ անվանափոխելու և Խորհրդային Միությունից մնացած անուններից հրաժարվելու հարցը, թեման առավել ակտուալ է դառնում։ Լյուստրացիայի մասին խոսելիս, սակայն,  քաղաքական համատեքստը հաշվի առնելուց զատ` թերևս  անհրաժեշտ է ծավալել նաև գիտական դիսկուրս:

Factor.am-ը թեմայի շուրջ զրուցել է ազգագրագետներ Հրանուշ Խառատյանի, Գայանե Շագոյանի և պատմաբան Աշոտ Ներսիսյանի հետ։

 

Աննա Բաբաջանյան