Իշխանությունը նման մեխանիզմով պաշտպանության կարիք չունի․ Գայանե Աբրահամյանը՝ աղմկահարույց նախագծի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.03.2026 | 19:37
Ինչ իրավիճակ է ճանապարհներին
07.03.2026 | 19:18
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
07.03.2026 | 19:00
Արհեստական բանականությունն այսօր ստեղծում է մեգահիթեր, տարակուսած ենք՝ ինչ կլինի հետո. Գիսանե Պալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.03.2026 | 18:43
ԱՄԷ-ում մնացած 183 ՀՀ քաղաքացի է գրանցվել դեսպանության ցուցակում, 37-ը կտեղափոխվեն Օման. ԱԳՆ
07.03.2026 | 18:35
Մեր եղբայրներն ընկան, որ ՀՀ-ն ոտքի կանգնի ու դա եղավ․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.03.2026 | 18:10
Դատախազությունը, չնայած բոլոր սադրանքներին, միշտ լինելու է բարեկիրթ, հարգալից և պրոֆեսիոնալ. Աննա Վարդապետյան
07.03.2026 | 17:41
Մենք հարգում ենք հարևան երկրների ինքնիշխանությունը, բայց կշարունակենք հարձակվել իսրայելական և ամերիկյան թիրախների վրա. իրանցի զինվորականներ
07.03.2026 | 17:22
Կառավարությունը 250 հազար դրամ կփոխհատուցի Մերձավոր Արևելքում չեղարկված չվերթների պատճառով նոր տոմս գնած ՀՀ քաղաքացիներին
07.03.2026 | 16:50
ՀՀ 10 քաղաքացի գտնվում է Բաղդադի մերձակայքում, ում հետ ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է. ԱԳՆ
07.03.2026 | 16:45
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գրեթե ամբողջ շաբաթ
07.03.2026 | 16:17
Մարտի 8-ին կայանալիք Մասկատ-Երևան թռիչքի տոմսեր ունեցողները կարող են օգտվել անվճար տեղափոխման հնարավորությունից. դեսպանություն
07.03.2026 | 16:00
Իրանն այսօր շատ ծանր հարված կստանա․ Թրամփ
07.03.2026 | 15:58
«Կաթողիկոս չկա»․ ինչպես Փաշինյանը հունից դուրս եկավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.03.2026 | 15:55
Ալավերդի համայնքին կվերադարձվի Թումանյան փողոցում գտնվող՝ 77.8 քմ մակերեսով բնակարան
07.03.2026 | 15:35
NYMEX․ Ոսկու գինն աճել է 1.60%-ով և կազմել 5146.10 դոլար
Բոլորը

-Տիկի՛ն Աբրահամյան, Ձեր խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի մի նախաձեռնություն աղմուկ է բարձրացրել։ Նա առաջարկել է փոփոխություն մտցնել ՀՀ Քրեական օրենսգրքում և մասնավորապես, տուգանք կամ կալանք սահմանել իշխանության ներկայացուցչին հրապարակային վիրավորելու համար։ Այսօր թեև ասել է՝ հնարավոր է հետ կանչի նախագիծը, սակայն գաղափարից չի հրաժարվել։ Ո՞րն է Ձեր և խմբակցության դիրքորոշումը։

-Որևէ կերպ չեմ կիսում այս գաղափարը, նախ այն առումով, որ մենք ունենք կանոնակարգով հաստատված և միասնական ընդունված որոշում, որ ցանկացած նախագիծ մենք խմբակցությունում ներքին կանոնակարգերով քննարկում ենք, ապա ներկայացնում որպես նախագիծ։ Այդ ընթացակարգը չի իրականացվել։ Ես տարիներ շարունակ եղել եմ այն առաջամարտիկներից մեկը, որը պայքարել է վիրավորանքի և զրպարտության ապաքրեականացման համար։ Հիմա բոլորովին անհեթեթ է՝ այս անգամ ասեմ, որ կողմ եմ քրեականացմանը։

-Խմբակցությունում քննարկվե՞լ է Արման Խաչատրյանի նախագիծը։

-Խմբակցությունում նախագիծը չի դրվել քննարկման։ Բայց ներսում քննարկումներ եղել են այս ընթացքում, և մեծ մասը չի կիսում այս գաղափարը։ Եթե նույնիսկ այս նախագիծը հասնի հանձնաժողովի օրակարգ, կարծում եմ՝ չի անցնելու։ Կարևոր է հասկանալ, որ զրպարտությունը, վիրավորանքը ինչ-որ չափով մտնում են խոսքի ազատության տիրույթում, ինչը չենք կարող ասել բռնության կոչերի և ատելության խոսքի մասին։ Դրանք բոլորովին այլ դիսպոզիցիաներ են և այո, այս դեպքում պետք է քրեականացումը։ Կա քրեականացում, բայց այնտեղ որոշակի ընդլայնման հարց է դրված։ Բայց սրանք այլ ընթացակարգեր են և կարծում եմ՝ այստեղ մենք ապաքրեականացման մասով հետդարձի ճանապարհ ուղղակի չունենք։

-Ահա այսպիսի մեկնաբանություն կա՝ եթե իշխանական պատգամավորն այսպիսի նախագիծ է բերում, ստացվում է՝ իշխանությունը կարծում է՝ ինքն անձեռնմխելի է, իսկ շարքային քաղաքացուն վիրավորելու դեպքում ընդամենը տուգանք է նախատեսվում։ Ի՞նչ կարող եք ասել։

-Մեկնաբանություններ, իհարկե, շատ կան և վիրավորական արտահայտություններ վերջին մեկ օրում հնչեցին հենց Արմեն Խաչատրյանի ուղղությամբ, ինչը ինձ համար անընդունելի է։ Քննարկումներից մեկի տակ ինքս խնդրեցի, որ վիրավորանքների դաշտ չգնանք։ Եթե քննարկում ենք, ապա քննարկենք օրակարգային թեմայի շուրջ։ Խմբակցությունում չի ողջունվել, երբ մեդիայից իմացանք, որ նման նախագիծ կա։ Հենց այդտեղ է խնդիրը, որ մեդիայից ենք իմանում՝ նման նախաձեռնության վերաբերյալ։ Ուզում եմ շեշտել, որ կառավարող ուժը ուղղակի չունի նման մեխանիզմներով պաշտպանության անհրաժեշտություն, որովհետև մենք իսկապես ունենք այն լեգիտիմությունը և նաև աջակցությունը հանրության, և այն խմբերը, որոնք կարող են գնալ վիրավորանքների, իմ նկատմամբ ևս սպառնալիքի և վիրավորանքի երկու գործ կա։

Բայց դրանք այլ ընթացակարգեր են, այսպիսի անհրաժեշտություն չկա։ Այնտեղ մի խնդիր կա, որ հնարավոր է փոխվի, և դա նաև մասնագետներն են շեշտում՝ բռնության կոչերի և սպառնալիքի իրական լինելը գնահատելն է։ Նաև իմ լրագրող գործընկերները վերջերս նման սպառնալիքներ էին ստացել, և գործ չէր հարուցվել, որովհետև իրական սպառնալիքի գնահատականը բավական նեղ դիսպոզիցիա է ենթադրում։ Այս դեպքում բռնության կոչերի և սպառնալիքների մասով կարգավորման անհրաժեշտություն ունենք։

-Տեղեկատվություն եղավ, որ փորձ է արվելու սահմանափակել լրագրողների տեղաշարժը Ազգային ժողովում։ Սա մեկնաբանելով՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում լրագրողներին ասաց հետևյալը «Հնարավոր է՝ ինչ-որ ձևով համակարգվի, օրինակ՝ ես կառաջարկեմ, որ հատուկ լրագրողների համար հատկացված սրահ լինի, որտեղ բրիֆինգներ կանեն տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ»։ Տիկին Աբրահամյան, այս գաղափարին արդյոք հավանություն տալի՞ս եք և ինչից է առաջացել լրագրողների աշխատանքը համակարգելու գաղափարը։

-Այս գաղափարը իմ գործընկերը հնչեցրել է այն գործողությունից հետո, երբ գաղտնալսում դռան հետևից իրականացվեց խմբակցության նիստի ժամանակ։ Էթիկայի խախտումով արված գաղտնալսումը հրապարակվել էր, շեշտում եմ՝ անգամ էթիկայի կոպիտ խախտմամբ ձեռք բերված գործողությունների դեպքում լրագրողական գործունեության սահմանափակումը ինձ համար անընդունելի է։ Մենք պետք է ինքներս լուծումներ գտնենք, եթե պետք է խիստ գաղտնի ինչ-որ բան խոսենք, ապա ոչ այդ սենյակում կամ շենքում պետք է խոսենք, բայց լրագրողական գործունեությունը սահմանափակել որևէ կերպ ընդունելի չէ։ Եթե այսպիսի առաջարկ լինի, միակ բանը, որ կարող ենք ասել, լրագրողների համար հարմար պայմաններ ստեղծելն է։ Հատկապես ձմռանը միջանցքներում բավական սառն էր,  և ես տեսնում էի, որ ամեն մեկը անկյունում աշխատում է, որպես լրագրող ես հասկանում եմ, որ բավական անհարմար պայմաններ են։ Պե՞տք է արդյոք ստեղծվեն հարմար պայմաններ, կարծում եմ՝ այո, և ժամանակն է։

-Անդրադառնանք իշխանության խոստումներին։ Դրանցից թերևս ամենակարևորները, որ նաև քաղհասարակությունն է շեշտադրում՝ Ընտրական օրենսգրքի ընդունում, կուսակցությունների մասին նոր օրենք, քաղաքականության և բիզնեսի տարանջատում։ Այս խոստումներից ո՞ր մեկն է կատարել իշխանությունը կամ որի կատարման ուղղությամբ են քայլեր արվում։

-Ընտրական օրենսգրքի մասով հայտարարությունն արված է և այդ ուղղությամբ աշխատանքները տարվում են։ Արդեն երկու ամիս է անցել ԱԺ նախագահը կոչ արեց աշխատել Ընտրական օրենսգրքի վրա։ Այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացվում են և անցած շաբաթ նաև հենց մի հավաք էր տեղի ունեցել։ Կուսակցությունների մասին օրենքը հրատապ է, ես ինքս էլ բարձրացրել եմ այդ հարցը, և պետք է այդ ուղղությամբ աշխատել։

Հենց այդտեղ է, որ պետք է ինստիտուցիոնալ առումով լուծել իշխանության և բիզնեսի տարանջատումը։ Երբ մենք ասում ենք Հայաստանում այսօր օլիգարխ չկա, մենք հենվում ենք օլիգոպոլիայի՝ ընդհանրապես, որպես իմաստի և նշանակության վրա։ Դա նշանակում է փոքր խմբի՝ փոքրամասնության որոշումներ կայացնելու և բիզնես շահը, որ իրենք ունեն։ Այսօր նման փոքրամասնություն չկա, դրա համար ենք ասում օլիգարխիա չկա։

Ռոբերտ Անանյան