Ասանժին արտահանձնելու՝ ԱՄՆ-ի հարցումը Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարարը ստորագրել է

Լուրեր

30.11.2026 | 01:31
ՏԻՄ ընտրությունների օրը ԿԸՀ-ն արագ արձագանքել է 16 իրավիճակի, ստացվել է 8 դիմում
30.11.2026 | 01:13
Մեզ բազան պետք չի, որ մնա ստեղ՝ անկախ հիմնավորումներից, բայց ես նման թեմա չեմ բացել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.11.2026 | 00:51
Կապանի ՏԻՄ ընտրություններում Գևորգ Փարսյանի գլխավորած «Շանթ դաշինքը» հաղթել է՝ ստանալով ձայների 85%-ը․ Աննա Գրիգորյան
30.11.2026 | 00:34
Սինդարովը չեմպիոնական մրցամարտի 5-րդ պարտիայում հաղթեց Գուկեշին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.11.2026 | 00:29
«Սամվել Կարապետյանը ՀՀ-ի ամենամեծ թալանողներից մեկն է․ ՀԷՑ-ը ե՞ս եմ թալանել»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.11.2026 | 00:18
Սպիտակում ՔՊ-ն ստացել է ձայների 45,49%-ը, սակայն ավագանիում բացարձակ մեծամասնություն չի ունենա
30.11.2026 | 00:15
Ապարանի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով Կարեն Եղիազարյանի գլխավորած դաշինքը ստացել է ձայների 99%-ը
30.11.2026 | 00:12
«Խաղաղության ճանապարհին կա մի խոչընդոտ՝ ընդդիմության դիրքորոշումը, հանրային ճնշման տակ՝ պետք է փոխվի»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.11.2026 | 00:01
«Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարում է Նոյեմբերյանի ՏԻՄ ընտրություններում հաղթանակի մասին
29.11.2026 | 23:54
44-օրյա պատերազմի ժամանակ Պուտինին ասել եմ՝ կարո՞ղ է պրոբլեմն իմ մեջ է, կարո՞ղ է հրաժարական տամ, գնամ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 23:41
Առանց մրցակիցների ընտրություններ Աշտարակում․ ըստ նախնական տվյալների՝ ՔՊ-ն ստացել է ձայների 96,8%-ը
29.11.2026 | 23:32
Խաղաղության համաձայնագիրը 50 տոկոսով լինելու է ալիևյան, 50 տոկոսով՝ փաշինյանական․ վարչապետ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 23:17
Ամասիայի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 66,8%-ը
29.11.2026 | 23:07
«Իսկ ո՞վ է ասել, որ ժողովուրդը չի կարող որոշել, որ 2031-ին, 2036-ին շարունակում եմ վարչապետ լինել»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 22:53
Մեծամորի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 85%-ը
Բոլորը

Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարար Սաջիդ Ջավիդը ստորագրել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին արտահանձնելու՝ ԱՄՆ արդարադատության նախարարության հարցումը: Այս մասին նախարարը հայտնել է BBC-ին տված հարցազրույցում, գրում է ՏԱՍՍ-ը:

«Միացյալ Նահանգների կողմից արտահանձնման հարցում կա, որը դատարանը կքննի վաղը: Երեկ ես ստորագրել և վավերացրել եմ հայցը»,- ասել է ՆԳ նախարարը:

Սաջիդ Ջավիդի խոսքով՝ խոսքը ստանդարտ գործընթացի մասին է, սակայն վերջնական որոշումը պետք է կայացնի դատարանը. «Մենք արտահանձնման հարցում ունենք, և ես ստորագրել եմ այն: Բայց որոշումը, իհարկե, պետք է կայացնի դատարանը»:

Հունիսի 11-ին ԱՄՆ արդարադատության նախարարությունը հաստատել էր, որ Ջուլիան Ասանժին արտահանձնելու պաշտոնական հարցում է ուղարկել Մեծ Բրիտանիա: ԱՄՆ-ում WikiLeaks-ի հիմնադրին 175 տարվա բանտարկություն է սպառնում՝ հաքերային գործունեության համար:

Մայիսի 1-ին Լոնդոնի դատարանն Ասանժին 50 շաբաթվա ազատազրկման էր դատապարտել՝ գրավի դիմաց ազատ արձակման պայմանները խախտելու համար: