Ղազախստանում նախագահական ընտրություններից ի վեր 957 մարդ է ձերբակալվել

Լուրեր

08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
Բոլորը

Ղազախստանում հունիսի 9-ին անցկացված նախագահական ընտրություններից ի վեր 957 մարդ է ձերբակալվել կամ վարչական պատասխանատվության ենթարկվել՝ չարտոնված բողոքի ակցիաներին մասնակցելու համար: Այս մասին այսօր հրավիրված ճեպազրույցում հայտնել է Ղազախստանի գլխավոր դատախազության հանրային շահերի պաշտպանության ծառայության ղեկավար Սափարբեկ Նուրպեիսովը, գրում է «Ինտերֆաքս»-ը:

Ձերբակալվածներից 670-ը վարչական կալանքի է ենթարկվել, 115-ը՝ տուգանվել, 172-ը՝ զգուշացում ստացել:

Գլխավոր դատախազությունը բազմիցս է նախազգուշացրել անօրինական ցույցերի անթույլատրելիության մասին, սակայն, ըստ գերատեսչության ներկայացուցչի, «սադրանքի տրվելով՝ առանձին անձինք մայրաքաղաքում և այլ քաղաքներում բողոքի ակցիայի են դուրս եկել»:

Նշենք, որ Ալմաթիում և Նուր-Սուլթանում չարտոնված բողոքի ակցիաներ են անցկացվել՝ կոչ անելով բոյկոտել նախագահական ընտրությունները: Քվեարկության օրը ոստիկանությունն այս քաղաքներում շուրջ 500 մարդու է ձերբակալել, երկուշաբթի՝ ևս 200-ին:

Հունիսի 12-ի երեկոյան՝ նորընտիր նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոաևի երդմնակալության օրը, Ալմաթիի ոստիկանությունը կասեցրել է չարտոնված ակցիան, որի կազմակերպիչը համարվում է արտերկրում թաքնվող նախկին բանկիչ Մուխտար Աբլյազովը: Նրա հիմնած «Ղազախստանի ժողովրդավարական ընտրություն» քաղաքական կազմակերպությունն արգելված է այս երկրում: