ԱՄՆ-ից ժամանած անտառի վերականգնման մասնագետներն ուսումնասիրություն կսկսեն Հայաստանի հրդեհված տարածքներում

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սեպտեմբերի 9-ի առավոտից Միացյալ Նահանգների անտառային ծառայության «Այրված տարածքների վերականգնման և արտակարգ իրավիճակների կանխարգելման» աշխատանքային խումբը հրդեհից վնասված տարածքներում ուսումնասիրություններ կսկսի, տեղեկացնում են բնապահպանության նախարարության լրատվական ծառայությունից:

Այսօր ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպել է Հայաստան ժամանած աշխատանքային խմբի անդամներ` Դանու Բաթլրին, Անդրու Բաորին և ծառայության տարածաշրջանային համակարգող Մարիամ Թևզաձեին, որոնց ուղեկցել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տնտեսական և առևտրի գծով պատասխանատու Ռաֆայել Սամբուն:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ արտակարգ իրավիճակների և գյուղատնտեսության նախարարության ներկայացույցիչներ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի համապատասխան ինստիտուտների տնօրեններ, Հայաստանում ամերիկյան համալսարանի Հակոբեան բնապահպանական կենտրոնի և բնապահպանության ոլորտում մասնագիտացված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ներկայացնելով Երկիր մոլորակի վրա և մասնավորապես Հայաստանում բնակլիմայական պայմանների փոփոխության հետևանքով առաջացած բարձր հրդեհավտանգ իրավիճակը և բռնկված հրդեհների հետևանքները` ՀՀ բնապահպանության նախարարը նշել է.

«Անշուշտ յուրաքանչյուր հրդեհ մեզ համար մարտահրավեր է, բայց բոլոր այն հրդեհները, որոնք անտառածածկ տարածքներում են լինում` ավելի ցավալի են դարձնում մեր կորուստները և եթե այստեղ մենք դիտարկում ենք բնության հատուկ պահպանվող տարածքները` պարզ է դառնում, թե որքան կարևոր է մեր համագործակցված աշխատանքը: Ստեղծված իրողությունը ցույց է տալիս, որ մենք պետք է վերանայենք և նոր համակարգ մշակենք նախ` հրդեհների ռիսկերի կանխարգելման, իսկ հետո` արագ արձագանքման մեխանիզմներ ներդնելու ուղղությամբ: Մյուս կարևոր խնդիրը վերականգնողական աշխատանքների նախաձեռնումն է»:

Բնապահպանության նախարարը շեշտել է նաև հրդեհների հետևանքների ճիշտ գնահատման առաջնահերթությունը, որպեսզի հետագայում վերականգնողական ծրագրերը և աշխատանքները լինեն նպատակային:

ԱՄՆ անտառային ծառայության ներկայացուցիչները խնդրել են ներկայացնել հրդեհի հետևանքով առկա և հնարավոր բնապահպանական ռիսկերը:

ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի ղեկավար Ժիրայր Վարդանյանը և Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը ներկայացրել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցում իրենց ղեկավարած ստորաբաժանումների իրականացրած ուսումնասիրությունների արդյունքները: Ժիրայր Վարդանյանը մասնավորապես նշել է, որ այրված տարածքներում ՀՀ բույսերի կարմիր գրքում գրանցված բույսեր չեն եղել: Էական վնաս է կրել գիհու նոսրանտառը, որը սակայն արգելոցի չայրված տարածքներում լիարժեք առկա է:

Արծվիկ Մինասյանը նշել է, որ հակահրդեհային աշխատանքների կազմակերպման միջոցառումների հարցերում աջակցություն ցուցաբերելու համար այս տարվա հոկտեմբեր ամսի վերջին ԱՄՆ-ից Հայաստան է ժամանելու ևս մեկ մասնագիտական խումբ: