Կառավարությունը կարող է հաշվարկել 1 մլն դոլարի գրանտային ծրագիր՝ Արցախում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման համար․ Թևան Պողոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Առաջին անգամ Հայաստանի պաշտպանության նախարարությունը որդեգրեց հանրային ձևով միջազգային հանրությանը տեղեկացնելու հրադադարի խախտման մասին՝ կատարելով իր պատժիչ գործողությունները․ այսինքն՝ մենք ասում ենք, որ եթե պայմանավորվածությունը Ադրբեջանի կողմից խախտվում է, ապա հայկական կողմը ոչ միայն պատժելու է դրա համար հակառակորդին, այլ նաև պարգևատրելու է իր զինվորին։

Այս մասին այսօր «Պաշտոնանկություններ Արցախում. գնահատականներ Հայաստան-Արցախ հարաբերություններին» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը՝ ընդգծելով, որ անվտանգային մի շարք խնդիրներով պայմանավորված էլ կարող են Արցախում լինել մի քանի կադրային փոփոխություններ։

Պողոսյանի խոսքով՝ կադրային փոփոխությունների մի մասն էլ կապված է 2020 թվականին Արցախում կայանալիք նախագահական ընտրությունների հետ, և եթե կան որոշ թեկնածուներ, որոնք  քաղաքական հայտ են ներկայացրել և շատ ավելի շուտ են սկսել իրենց քարոզարշավը, ապա դրանով պայմանավորված էլ կատարվում են որոշակի փոփոխություններ։

«Խնդիրն այլ է, երբ մամուլի միջոցով փորձ է արվում ինչ-որ մանիպուլյացիաների միջոցով քաղաքական դիվիդենտներ շահել, քանի որ մենք գտնվում ենք տեղեկատվական պատերազմների շրջանում»,- ասաց Պողոսյանը՝ ընդգծելով, որ շեշտը պետք է դրվի ոչ թե ներսում իրավիճակների լարման, այլ Արցախում ժողովրդավարական ընտրություններ ունենալու վրա։

«Կարող եմ մի օրինակ առաջարկել՝ ինչու Կառավարությունը չի հաշվարկում  500 000-ից 1 մլն դոլարի չափի գրանտային ծրագիր՝ Արցախում միջազգային դիտորդներ, հայաստանյան ՀԿ-ներ ուղարկելու համար, որպեսզի նպաստեն, որ ժողովրդավարությունն այնտեղ զարգանա»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։