«Կոֆե՞, կենտրո՞ն, կինո՞»․ «Ոսկե ծիրանն» այս տարի  տեխնիկական ու բովանդակային փոփոխություններով կներկայանա

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

 Այս տարի «Ոսկե ծիրան»-ը որոշակի փոփոխություններ է կրել․ փոխվել է  ղեկավար կազմը: Այն համալրել են երիտասարդներ, ովքեր մեծ պատասխանատվությամբ պատրաստվում են  փառատոնը  կինոտոն դարձնել։

Այս մասին «Ոսկե ծիրան» միջազգային 16-րդ  կինոփառատոնի մեկնարկն ազդարարող ասուլիսի ընթացքում նշեց փառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ փոփոխություններ են եղել նաև գերատեսչական մասով. նախարարությունների միավորման արդյունքում այսուհետ համագործակցելու են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս, փառատոնի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է։

Այս տարի, փառատոնի հիմնադիր նախագահի խոսքով, ֆինանսական որոշ խնդիրներ են ունեցել։

«Մշակույթի նախարարությունը մեզ 55-57 մլն-ի փոխարեն 30 մլն է տրամադրել, քանի որ նախարարության աջակցությունը ստանալու ձևը փոխվել է։  Հիմա ոչ թե գումար են տրամադրում ներկայացրած հայտի հիման վրա, այլ՝ մրցույթի մասնակցելու արդյունքում։ Գաղափարը, թվում էր, վատը չէր, սակայն չաշխատեց։ Մենք էլ  մի շարք խնդիրներ ունեցանք»,– նշեց Հրություն Խաչատրյանը։

Ըստ նրա՝  կինոփառատոնին այս տարի բանկերն էլ չեն աջակցել։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանի կարծիքով՝ անկախ տեխնիկական հարցերից, փառատոնը կարևոր է և ռազմավարական նշանակություն ունի։

««Ոսկե ծիրանն» այն նախագծերից է, որն աշխարհում բարձրացնում է երկրի վարկանիշը: Այն մեզ հնարավորություն է տալիս Հայաստանն ու հայկական  մշակութային ժառանգությունն  աշխարհին ներկայացնել»,-ասաց Արա Խզմալյանը:

Այս տարի «Ոսկե ծիրանի» լիամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրին կնախագահի ճանաչված կինոռեժիսոր Ալեքսանդր Մինդաձեն։

Փառատոնի հատուկ հյուրն էլ կլինի մեքսիկացի հանրահայտ կինոռեժիսոր, միջազգային մրցույթների դափնեկիր Կառլոս Ռեյգադասը:

Փառատոնի գործադիր տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանն էլ հավելեց, որ այս տարի նաև պաշտոնական պաստառներն են փոխվել։ Դրանք ավելի ժամանակակից և  երևանյան թեմաների մեջ են լինելու։

«Կոֆե՞, կենտրո՞ն, կինո՞», «Փախած կինո գալի՞ս ես», «Սյուռ կինո գալի՞ս ես»․ մեր պաստառներն այս և այլ խորագրերով կլինեն»,– ընդգծեց Հասմիկ Հովհաննիսյանը։

Բացի այդ, «Ոսկե ծիրանն» այս տարի  նաև նոր տարբերանշան ունի։  Այն մինիմալիստական է և ներկայացնում է հայերեն «Ծ» տառը՝ խորհրդանշելով հայկական ծիրանը։

Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» Երևանի 16-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 7-14-ը։

Նելլի Մելքոնյան