«Վովայի Արշակը» և «Թոխմախի Բաբոն» ինձ դատի են տալիս ԱԱԾ տնօրենի հորդորով․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
Բոլորը

«Ինձ ամոթանք է տվել մի մարդ, ում հեռախոսը գաղտնալսել են, թեև ինքն է պատասխանատու, որ այդպես չլինի»,- այսպես ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ Ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ պատասխանելով Factor.am-ի հետևյալ հարցին․

 

-ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը կարելի է ասել՝ Ձեզ ամոթանք տվեց, մեկնաբանելով ձեր հայտարարությունը, թե կասկածներ ունեք, որ հանրահայտ գաղտնալսումը կարող էր Վանեցյանի կողմից արտահոսք արված լիներ։ Ավելին, Վանեցյանը այդ պահին լրագրողներին հորդորեց ավելի լուրջ բաներից խոսել, նշելով, որ ինքը կառավարական առանձնատուն է տեղափոխվել դեռ դրանից առաջ։

-Բայց ճի՞շտ եմ հասկանում՝ ինձ ամոթանք է տվել մի մարդ, ով պատասխանատու է նրա համար, որ նման խոսակցություններ չգաղտնալսվեն որևէ մեկի կողմից, ում հեռախոսը ոմանք, թեև իմ մեջ շարունակում եմ թեթև կասկածներ ունենալ, որ դա ինքն է արել, բայց մի կողմ թողնենք դա, կարողացել են գաղտնալսել իր հեռախոսը, մի մարդու հեռախոս, որը պատասխանատու է նրա համար, որ այդպիսի գաղտնալսումներ չլինեն։ Գիտե՞ք, այդ պատմությունից հետո ինքը պետք է ամոթանքի թիրախում հայտնվեր, ու մի քիչ սյուռ է, որ ինքը որևէ մեկին մեղադրում է էդ պատմության հետ կապված։

-Արշակ Հակոբյանն է ձեր դեմ դատական հայց ներկայացրել, որը Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետն էր, և հայտնի է «Վովայի Արշակ» մականունով։ Եվ, նշվում է, որ դուք նրանք քրեական հեղինակություն եք անվանել։ Ստացե՞լ եք դատարանից որևէ ծանուցում և ինչպես եք պատրաստվում դատարանում պաշտպանվել։

-Դատարանից որևէ բան դեռ չեմ ստացել։ Ինձ համար զարմանալի չի լինի, որ Վանեցյանն ինչքան ընկեր ունի, բոլորը սկսեն ինձ դատի տալ։ Չեմ կարծում Արթուր Վանեցյանը ինձ դատի կտա, իր ընկերներն են դատի տալիս։ Կարիք չունեմ պատմելու, թե ով է «Վովայի Արշակը» և ինչպիսին է իր ներդրումը կրիմինալ աշխարհի մեջ և ինչ հերոսություններ են գործել ինքն ու իր թիմակիցները, այդ թվում՝ հեղափոխության առաջին օրը, երբ իմ, լրագրողների, շատերի աչքի առաջ ցուցարարներին ծեծի ենթարկեցին։ Ես կարիք չունեմ նաև ասելու, որ եթե «Վովայի Արշակը» ինձ դատի է տալիս, ուրեմն ես ճիշտ ուղու վրա եմ։ Ինձ դատի է տվել ԱԱԾ տնօրենի մեկ այլ մտերիմ մարդ՝ «Թոխմախի Բաբոն», ով պարզվում է, Բաբկեն Նազարյանն է։ «Հայկական ժամանակը» հրապարակեց, որ նա այն անձն է, որ 2008 թվականին Էրեբունիում նախագահական ընտրությունների օրը ընտրական տեղամասում Լուսինե Բարսեղյանին՝ «ՀԺ»-ի լրագրողին, ոտքով հարվածել էր և ինչքան գիտեմ՝ ոտքով հարվածել էր նաև ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին։ Նա Լուսինեից խլել էր տեսախցիկն ու ձայնագրիչը, և դա հենց այն մարդն է, որը որ 2008 թվականին, երբ Հյուսիսային պողոտայի վրա քաղաքական զբոսանքներ էին, մարդկանց վրա հարձակվող հրոսակախմբերի մեջ էր։ Եվ եթե ինձ դատի է տալիս նման կենսագրության մարդը, եթե ինձ դատի է տալիս «Վովայի Արշակը», ուրեմն ես հաստատ ճիշտ ուղու վրա եմ։ Դե, մարդիկ ԱԱԾ տնօրենի հարազատներն են, և դատի են տալիս ԱԱԾ տնօրենի հորդորով։ Ես կարծում եմ՝ պարոն Վանեցյանին մի քիչ տհաճ է իմ քննադատությունը, բայց ինքը հասկանում է՝ ոչինչ չի կարող անել, ու փորձում է այսպիսի դատական հարցերով միգուցե ինձ հետ կանգնեցնել իր հասցեին քննադատությունից, ինչը մի քիչ միամտություն է իր կողմից։

-Աբովյանում իշխանության թեկնածու Գրիգոր Գուլյանի պարտությունը տարբեր կերպ է մեկնաբանվում։ Վարչապետն ասում է, որ սա ժողովրդավարության հաղթանակն է, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը գտնում է, որ սա Աբովյանի արժանապատիվ քաղաքացու պարտությունն է, իսկ ահա Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ Աբովյանում հեղափոխությունն է հաղթել։ Նախ, ինչո՞ւ են կարծիքները այսքան հակադիր նույն թիմի ներսում, և դուք ինչ կարծիք ունեք։

-Ես չէ, որ պետք է մեկնաբանեմ՝ ոնց է ստացվում, որ վարչապետի և մարզպետի հայտարարությունները ակնհայտ հակասում են իրար։ Ես չեմ կարծում, որ սա ժողովրդավարության հաղթանակ էր, որովհետև ընտրությունների որակի այն նշաձողը, որը դրվել էր օրինակ՝ Երևանի ավագանու ընտրությունների կամ Խորհրդարանական ընտրությունների ժամանակ, այդ նշաձողից էապես ավելի ցածր էին այս ընտրությունները։ Իհարկե, շատ ավելի լավն էին, քան նախորդ ռեժիմի ժամանակ ընտրությունները, այդտեղ կասկած չկա։ Մի քանի լուրջ խնդիրներ տեսանք, մեկը ոստիկանության պահվածքն էր, որը իրոք այնպիսին էր, որ ընտրողների վստահությունն ընտրությունների նկատմամբ կարող էր ոտնահարվեր։ Վերջին 10 տարում չեմ հիշում դեպք, երբ ոստիկանությունը ընտրությունների օրը թեկնածուներից մեկի 30 կողմնակցի բերման ենթարկի, ընդ որում՝ չկարողանա ոչ վարչական իրավախախտման մեջ մեղադրել, ոչ քրեական հանցագործության։ Սա մտահոգիչ է, և ոստիկանությունը պետք է պատշաճ բացատրի, թե ի վերջո այդ 30 հոգին ինչ հիմքերով բերման ենթարկվեցին։

-Աբովյանի քաղաքապետի ընտրությունների արդյունքները մեկնաբանում են նաև հետևյալ կերպ, որ տեսեք՝ պարտվեց հեղափոխությունը, պարտվեց Նիկոլ Փաշինյանը, որը օրեր առաջ մասնակցել է ընտրարշավին։ Ի՞նչ կասեք։

 –Հիմա ինչ, վարչապետը որ ընտրարշավին մասնակցի, նրանք պետք է անպայման հաղթե՞ն, չէ։ Սա առաջին դեպքը չէ, Կապանում էլ պարտվեցին, թեև վարչապետը քարոզարշավին մասնակցել էր։ Ինձ համար ընդհանուր պրոցեսն էր խնդրահարույց։ Ես չեմ կարծում, որ Աբովյանում տեղի ունեցավ գաղափարների, ծրագրերի մրցակցություն։ Աբովյանում ավելի շատ ռեսուրսների մրցակցություն էր, և սա խնդիր է։ Մենք պետք է ամբողջությամբ վերանայենք ընտրությունների տրամաբանությունը, խորքային ընտրական ռեֆորմ պետք է լինի, որպեսզի ընտրությունների ժամանակ ծրագրերի, գաղափարների, քաղաքական թիմերի մրցակցություն լինի, որ հնարավոր լինի հասկանալ՝ հաղթեց հեղափոխությո՞ւնը, թե՞ հակահեղափոխությունը։

-Ձեր կազմակերպությունը դիտորդական առաքելություն է իրականացրել։ Ընտրակաշառք, վարչական ռեսուրսների անօրինական օգտագործում, ընտրողների նկատմամբ ճնշումների փորձեր կամ այլ խախտումներ արձանագրե՞լ եք։

Ընտրակաշառքի ահազանգեր մենք չենք ունեցել։ Վարչական ռեսուրսի չարաշահման ահազանգեր, գոնե այնքանով, որքանով Ընտրական օրենսգիրքն է սահմանում, մենք չենք արձանագրել։ Բայց արձանագրել ենք մտահոգիչ դեպքեր, որոնք ընտրողների մոտ լեգիտիմորեն կարող են կասկածներ հարուցել, օրինակ նույն Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պահվածքի առումով։

-Իսկ այն, որ Աբովյանի քաղաքապետի ընտրությունից 2-3 օր առաջ ԱԱԾ-ն քաղաքապետարանում խախտումների մասին հայտարարեց, դա կարո՞ղ է դիտարկվել միջամտություն։

-Դրա համար ես ասեցի՝ վարչական ռեսուրսի չարաշահում այն իմաստով, որ Ընտրական օրենսգրքով ամրագրված է։ Թե՛ ԱԱԾ-ն, և թե Կոտայքի մարզպետարանը պետք է հստակ բացատրեն՝ ինչո՞ւ գործող քաղաքապետի հետ կապված այդ կոռուցպիոն ուսումնասիրությունը արվեց հիմա և ոչ՝ նախկինում։ Եթե հիշողությունս չի դավաճանում, Ռոմանոս Պետրոսյանը մեկ տարուց ավել է՝ մարզպետ է և ինքը շատ ժամանակ ուներ դա անելու։ ՔՊ-ն դեռ երկար է իշխանության լինելու, էլի ժամանակ կունենար այդ հետաքննությունն անելու։ Ինչո՞ւ դա արվեց հիմա՝ նախընտրական փուլում, սա էլ պետք է բացատրվի, որ մարդկանց մոտ լեգիտիմ հարցեր չառաջանան իշխանության որոշ ճյուղերի կողմից ընտրությունների ժամանակ հնարավոր միջամտության առումով։

-Դուք համարում եք, որ ընտրական հին համակարգն է հաղթել Աբովյանում և այլ քաղաքներում, որը չի խրախուսում գաղափարների ու ծրագրերի մրակցությունը: Խոսում եք խորը ընտրական ռեֆորմի մասին։ Ի՞նչ տեղեկություն ունեք, իշխանությունը նախատեսո՞ւմ է այդպիսի գործընթաց, որքանո՞վ է դա անհրաժեշտ և այսօր գործող հատկապես ինչ կարգավորումներ պետք է փոխել։

-Այո, հնարավոր է Ընտրական օրենսգրքով խթանել, որ լինի ծրագրերի, գաղափարների, քաղաքական թիմերի մրցակցություն լինի և ոչ թե ռեսուրսների, գոնե նվազագույնի հասցվի ռեսուրսների մրցակցությունը, զրոյի հասցնելու մասին խոսք չկա։ Գործադիր և օրենսդիր իշխանությունների միջև կա պայմանավորվածություն, որ ընտրական ռեֆորմը պետք է իրականացնի օրենսդիրը։ Սակայն օրենսդիրում որևէ պրոգրեսի ականատես չենք լինում և լուրջ խնդիրների առաջ ենք կանգնում։ Մեկ տարի և 3-4 ամսից մենք ունենալու ենք մեծ ռաունդ ՏԻՄ ընտրությունների՝ Գյումրիում և Վանաձորում։ Եվ եթե օր առաջ չսկսվեն ընտրական ռեֆորմներ՝ գոնե ՏԻՄ ձևավորման վերաբերյալ քննարկումները, մենք լուրջ խնդիրներ ենք ունենալու հաջորդ աշնանը կայանալիք Գյումրի, Վանաձոր և բազմաթիվ այլ համայնքների ընտրությունների առումով։

Օրենսդիրի այսքան դանդաղաշարժությունը ուղղակի էական խնդիրներ է հարուցելու Հայաստանի համար։ Նախորդ տարի հունիսին ձևավորվեց վարչապետին կից ընտրական բարեփոխումների հանձնաժողովը, սեպտեմբերի սկզբում արդեն խորհրդարանն ընդունեց մեր կողմից առաջարկված քրեական, վարչական իրավախախտումներ մասին փաթեթը, հոկտեմբերի սկզբին կար ընտրական օրենսգրքի նախագիծը։ Խորհրդարանը 5 ամիս է ձևավորված է և ընտրական ռեֆորմի ուղղությամբ որևէ քայլ առաջ չի գնացել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան