ԵՏՄ-ն ԽՍՀՄ-ը վերականգնելու՝ Ռուսաստանի քաղաքական ծրագիրը չէ. ԵՏՀ նախագահ

Լուրեր

08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
Բոլորը

Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) չի կարելի ԽՍՀՄ-ը վերականգնելու՝ Ռուսաստանի քաղաքական ծրագիրը համարել: Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի բացման արարողության ժամանակ այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նախագահ Տիգրան Սարգսյանը:

«Մի քանի տարի առաջ այդպիսի կնիք ստեղծվեց, որ ԵՏՄ-ն Խորհրդային միությունը վերականգնելու՝ Կրեմլի քաղաքական ծրագիրն է: Մենք մշտապես բախվում էինք այդ կնիքին, երբ տնտեսական ինտեգրման հարցերն էինք քննարկում քաղաքական գործիչների հետ, որոնք ոչինչ չգիտեին մեր միավորման էության մասին»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Նա նշել է, որ ԵՏՄ-ում գործում է հավասար ներկայացվածության սկզբունքը:

«Այսինքն՝ Հայաստանն ու Ղրղզստանը նույնքան ձայն ունեն, որքան Ռուսաստանը, Ղազախստանն ու Բելառուսը: Եթե ինչ-որ բան դուր չի գալիս Հայաստանին կամ Ղրղզստանին, նրանք կարող են օգտվել վետոյի իրավունքից: Մեր երկրները երբեք նման գործիք չեն ունեցել: Ես կարծում եմ, որ մեր աշխատանքի առաջին հինգ տարիներն ապացուցել են մեր նախագծի հասցեին քննադատության չկայացվածությունը, որ այն քաղաքական ծրագիր է»,- ասել է նա:

Տիգրան Սարգսյանի խոսքով՝ ԵՀԿ-ն ավարտում է ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունները Սերբիայի հետ:

«Ինտենսիվ բանակցություններ են ընթանում Սինգապուրի և Իսրայելի հետ, մեր առաջնահերթությունների թվում են նաև Հնդկաստանն ու Եգիպտոսը»,- հավելել է նա: