Դատարանը կալանավորել է հատուկջոկատայինի սպանության գործով անցնող չորրորդ կասկածյալին

Լուրեր

08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
Բոլորը

Մոսկվայի մարզային դատարանը երկու ամսով կալանավորել է Կրասնոգորսկի շրջանում ծեծի 4-րդ մասնակցին՝ Սահակ Սահակյանին: Միջադեպի հետևանքով, հիշեցնենք, սպանվել է ԳՀՎ նախկին հատուկջոկատային, Սիրիայում ռազմական գործողությունների մասնակցած Նիկիտա Բելյանկինը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Կասկածյալ Սահակ Սահակյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը՝ մինչև օգոստոսի 2-ը»,- դատարանի որոշումը հրապարակել է դատավոր Անատոլի Մորդախովը:

Նիստի ընթացքում հայտնի է դարձել, որ կասկածյալը Երևանից է, Ռուսաստանում գտնվելու ժամանակավոր գրանցումն ավարտվելու է օգոստոսի վերջին:

Կալանավորման հարցում պնդել է ՔԿ ներկայացուցիչը՝ նշելով, որ կասկածյալը կարող է թաքնվել նախաքննությունից, ազդել քննության վրա:

Դատական նիստի ընթացքում Սահակյանը հերքել է հանցագործությանն իր մասնակցությունը: «Ես չեմ ընդունում մեղադրանքը, ես դրան չեմ մասնակցել և հանցանք չեմ գործել»,- ասել է նա:

Նախօրեին Մերձմոսկվայի դատարանը մինչև օգոստոսի 2-ը կալանավորել է նաև գործով անցնող ևս 3 կասկածյալի՝ ՌԴ քաղաքացի, գործազուրկ Սերգեյ Խոջայանին, որին մեղադրում են սպանության համար, ինչպես նաև ՀՀ քաղաքացի Նարեկ Ստեփանյանին և ՌԴ քաղաքացի Սուրեն Մարկոսյանին, որոնք էլ մեղադրվում են խուլիգանության համար: Կասկածյալներից ոչ ոք չի ընդունել մեղքը:

Նշենք, որ հունիսի 2-ի գիշերը Կրասնոգորսկի շրջանի Պուտիլկովո միկրոշրջանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել: Միջադեպի մասնակիցներին բաժանել փորձող Բելյանկինը սպանվել է, ևս մեկ տղամարդ՝ վիրավորվել: Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել՝ սպանության, մարմնական ծանր վնասվածքներ հասցնելու և խուլիգանության համար: Ընդհանուր առմամբ, գործով 4 ձերբակալված կա: