ՄԱԿ-ն իր անձնակազմի մի մասին տարհանում է Սուդանից

Լուրեր

08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
Բոլորը

ՄԱԿ-ը որոշել է իր անձնակազմի մի մասին հետ կանչել Սուդանից: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ կտարհանվի երկրորդային օղակի անձնակազմը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Sky News Arabia-ն:

Չորեքշաբթի Խարթումից դիվանագիտական անձնակազմի մի մասին տարհանելու մասին հայտարարել է նաև Մեծ Բրիտանիան: Լոնդոնը նաև Սուդանում գտնվող բրիտանահպատակներին զգոնության կոչ է արել՝ կապված մայրաքաղաքում իրադրության սրման հետ:

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին, տնտեսական ծանր իրադրության ֆոնին անցկացված երկարատև ակցիաներից հետո, Սուդանի բանակն իշխանությունից հեռացրեց 30 տարի երկիրը ղեկավարած Օմար ալ-Բաշիրին և ստանձնեց պետության ղեկը, ժամանակավոր Ռազմական խորհուրդ ստեղծեց, ցրեց խորհրդարանն ու դադարեցրեց Սահմանադրության գործողությունը:

Ընդդիմադիր ուժերը կոչ արեցին արագորեն քաղաքացիական կառավարություն ձևավորել և գործադուլ սկսեցին:

Հունիսի 3-ին Սուդանի ոստիկանությունն ու հատուկ նշանակության ջոկատը ցրեց Խարթումում զինված ուժերի գլխավոր հրամանատարության կենտրոնակայանի մոտ տեղակայված վրանային ճամբարի մի մասը, որտեղ արդեն երկու ամիս է՝ նստացույց է անցկացվում: Ընդդիմության տվյալներով՝ ուժայինների գործողությունների հետևանքով առնվազն 100 մարդ է զոհվել:

Դրանից հետո իրադրությունը Սուդանի մայրաքաղաքում կտրուկ սրվեց: Ցուցարարները փակեցին քաղաքի հիմնական ճանապարհները, բարիկադներ կազմեցին և հայտարարեցին Ռազմական խորհրդի հետ երկխոսությունը դադարեցնելու մասին: